
Այս հակամարտությունում դեռևս առավելություն ունի Մադրիդի «Ռեալը», ով հաղթել է 86 անգամ, իսկ «Բարսելոնան » 85 անգամ, ևս 45 խաղ ավարտվել է ոչ – ոքի:
Արդեն 50 տարուց ավել է, ինչ այս ֆուտբոլային հակամարտությունը , կամ ինչպես ասում են Սուպեր Կլասսիկոն , մնում է ֆուտբոլասեների ուշադրության կենտրոնում, որպես ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ ու ամենկրքոտ հակամարտություն, որի նմանը գոյություն չունի ու հավանաբար գոյություն չի ունենա։ «El Classico» – ն ավելի է թեժանում այն ժամանակ, երբ խաղադաշտում կրքերը բորբոքվում են և ֆուտբոլիստները չեն կարողանում զսպել իրենց նյարդերը, օրինակ `
1) 2010 թվական նոյեմբերի 29-ին տեղի ունեցած Էլ Կլասսիկոյում, երբ Բարսելոնան հաղթանակ տարավ 5-0 հաշվով, Սերխիո Ռամոսը չտիրապետելով իր նյարդերին ապտակեց Բարսելոնայի ավագ Կարլես Պույոլին և անմիջապես հեռացվեց խաղադաշտից:
2) Նույն խաղի ընթացքում Ռեալի առաջատար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հրեց կապտանռնագույների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը մեծ վրդովմունք առաջացրեց Բարսայի ֆուտբոլիստների և երկրպագուների մեջ:
3) 2011 թվականի օգոստոսի 18-ին Սուպերգավաթի խաղարկության ժամանակ Բարսելոնայի հարձակվող Դավիթ Վիլյան վիրավորեց Ռեալի կիսապաշտպան Մեսութ Օզիլին` դիպչելով նրա կրոնին` իսլամին: Նրանց միջև վեճ բռնկվեց, որի ընթացքում նրանք գործի դրեցին իրենց բռունցքները և հեռացվեցին խաղադաշտից: Այդ նույն խաղի ընթացքում Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քաշեց Բարսայի մարզիչներից մեկի ականջը:
- «Բարսելոնան »և «Ռեալ»-ը դուրս եկան Արքայական գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, որտեղ մրցելու են իրար դեմ: Այս իրադարձությանը սպասում են միլիոնավոր ֆուտբոլասերներ: Նշենք, որ« Էլ-Կլասիկոյի» առաջին խաղը տեղի է ունենալու հունվարի 18-ին, իսկ երկրորդը` հունվարի 25-ին: 2011 – 2012 թվ. գրանցվել է ռեկորդ` որպես կլասսիկոներով ամենահարուստ տարի:
Պատրաստեց` Մարտին Բաղդասարյան


















































