Լրահոս
Օրվա լրահոսը

«El Classico». Ռեալ-Բարսա

Հունվար 15,2012 16:22

Այս ամսում սպասվում է հերթական «El Classico» – ն, այն էլ երկու անգամ: Միմյանց դեմ են խաղալու Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»,որոնք վաղուց գտնվում են հակամարտության մեջ: Հիշեցնենք`հակամարտությունը ծագել է 20-րդ դարի կեսերից, երբ Իսպանիայում իշխանության եկավ գեներալ Ֆրանկոն: Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագուն`նա ջանք չէր խնայում, որպեսզի ապահովի ամեն տարի  «Ռեալի» գերակայությունը  «Բարսայի» նկատմամբ։ Այդ ժամանակ կատալոնացիները ավելի ուժգին էին սկսել իրենց պայքարը ինքնուրույնության համար, Բարսան մի տեսակ վերածվել էր այդ նույն պայքարի դրոշակակրի: Հենց այս հակամարտությունը, երկու կողմերի ՝ իսպանացիների և կատալոնացիների համար, լավագույն առիթն էր մեկի համար մյուսին ցույց տալու սեփական արժանիքները ու պատվախնդրությունը։ Կարծես «ջրաղացի վրա ջուր լցրեց» Լուիշ Ֆիգույի տեղափոխությունը Բարսայից Ռեալ:

Այս հակամարտությունում դեռևս առավելություն ունի Մադրիդի «Ռեալը», ով հաղթել է 86 անգամ, իսկ «Բարսելոնան » 85 անգամ, ևս 45 խաղ ավարտվել է ոչ – ոքի:
Արդեն 50 տարուց ավել է, ինչ այս ֆուտբոլային հակամարտությունը , կամ ինչպես ասում են Սուպեր Կլասսիկոն , մնում է ֆուտբոլասեների ուշադրության կենտրոնում, որպես ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ ու ամենկրքոտ հակամարտություն, որի նմանը գոյություն չունի ու հավանաբար գոյություն չի ունենա։ «El Classico» – ն ավելի է թեժանում այն ժամանակ, երբ խաղադաշտում կրքերը բորբոքվում են և ֆուտբոլիստները չեն կարողանում զսպել իրենց նյարդերը, օրինակ `
1) 2010 թվական նոյեմբերի 29-ին տեղի ունեցած Էլ Կլասսիկոյում, երբ Բարսելոնան հաղթանակ տարավ 5-0 հաշվով, Սերխիո Ռամոսը չտիրապետելով իր նյարդերին ապտակեց Բարսելոնայի ավագ Կարլես Պույոլին և անմիջապես հեռացվեց խաղադաշտից:

2) Նույն խաղի ընթացքում Ռեալի առաջատար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հրեց կապտանռնագույների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը մեծ վրդովմունք առաջացրեց Բարսայի ֆուտբոլիստների և երկրպագուների մեջ:
3) 2011 թվականի օգոստոսի 18-ին Սուպերգավաթի խաղարկության ժամանակ Բարսելոնայի հարձակվող Դավիթ Վիլյան վիրավորեց Ռեալի կիսապաշտպան Մեսութ Օզիլին` դիպչելով նրա կրոնին` իսլամին: Նրանց միջև վեճ բռնկվեց, որի ընթացքում նրանք գործի դրեցին իրենց բռունցքները և հեռացվեցին խաղադաշտից: Այդ նույն խաղի ընթացքում Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քաշեց Բարսայի մարզիչներից մեկի ականջը:

  • «Բարսելոնան »և «Ռեալ»-ը դուրս եկան Արքայական գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, որտեղ մրցելու են իրար դեմ: Այս իրադարձությանը սպասում են միլիոնավոր ֆուտբոլասերներ: Նշենք, որ« Էլ-Կլասիկոյի» առաջին խաղը տեղի է ունենալու հունվարի 18-ին, իսկ երկրորդը` հունվարի 25-ին: 2011 – 2012 թվ. գրանցվել է ռեկորդ` որպես կլասսիկոներով ամենահարուստ տարի:

 

 

 

 Պատրաստեց` Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031