
Վահրամ Գուրողլյանի խոսքերով, Միլանին նախապես թմրանյութը փաթեթավորել էր հատուկ արտատպող թղթերի մեջ՝ մտածելով, որ կարող է խուսափել «Ռապիսկան» զննող սարքով բացահայտվելուց, սակայն թմրանյութը հաջողվել է հայտնաբերել:
Սույն քրգործով նախաքննությունը շարունակվում է: Ըստ նույն աղբյուրի, նախաբացթողումային հսկողության վարչության փորձը ցույց է տվել, որ թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր ավելի շատ հայտնաբերվում են հարավային սահմանային անցակետում. «Թմրանյութի ներկրման դեպքերը հիմնականում բացահայտում ենք հայ–իրանական սահմանի վրա՝ Մեղրիի մաքսակետում: Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք»,-ասում է Վահրամ Գուրողլյանը:
Առանձնակի խոշոր 3 դեպքերով էլ, նույնպես ապօրինի ներկրման փորձ, կատարել են Իրանի 3 քաղաքացի՝ տեղափոխելով թմրանյութ եւ հոգեմետ դեղորայք:
Կարդացեք նաև
Նախաբացթղումային հսկողության վարչության աշխատակիցները նաեւ ծանրոցների միջոցով թմրանյութի եւ հոգեմետ դեղերի ներկրման 2 փորձ են կանխել, ինչը փաստում է, որ այդ ուղին եւս գտնվում է մաքսային խիստ հսկողության ներքո: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հավաստմամբ, թմրանյութ տեղափոխող մաքսանենգները դիմում են տարբեր մեթոդների՝ օգտագործելով զանազան թաքստոցներ, անգամ՝ սեփական մարմինը. «Մեր պրակտիկայում մարմնի մեջ թմրանյութի տեղափոխման բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ»:
Նշենք, որ 2011թ. Ընթացքում, նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի եւ ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաեւ մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք:


















































