Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնաշեն հո դու գիշերվա երազ չես». Ֆոբիաներ աշխատանքի, հեռախոսի, ողջ թաղվելու և այլ բաների նկատմամբ

Փետրվար 02,2012 16:19

«Սիրտս ընկավ չոքերս», «Վախ, լեղիս ջուր դարձավ», «Տնաշեն հո դու գիշերվա երազ չես»: Եթե օգտագործում եք այս արտահայտություններից մեկը, նշանակում է ձեզ մի լավ վախեցրել են: Վախից էլ կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ` շաքարախտ, հոգեկան շեղումներ և այլն…

Երբեմն վախ ու ֆոբիա հասկացությունները նույնացվում են, (հունարեն «ֆոբոս» բառից, որը նշանակում է «վախ»), մարդիկ դրանք խառնում են իրար, բայց հոգեբան Նունե Լևոնյանն ասում է. «Վախը կարող է լինել դրվագային, անցողիկ, իսկ ֆոբիան կպչուն վախն է` պարբերաբար կրկնվող: Ֆոբիան կախված է մարդու հակվածությունից: Հիմնականում ֆոբիա ունենում են թույլ նյարդային համակարգ ունեցող մարդիկ»:

Աշխարհում ամենաշատ հանդիպող ֆոբիաների տեսակներն են կլաուստրաֆոբիան և ագորաֆոբիան: Կլաուստրաֆոբիայի դեպքում մարդիկ վախենում են մութ կամ փակ տարածության մեջ գտնվելուց, իսկ ագորաֆոբիայի դեպքում` բաց տարածությունից, այս պարագայում մարդիկ կարող են գլխապտույտ, սրտխառնոց կամ տեսողության եւ լսողության կորուստ ունենալ, երբեմն էլ նաև` ցավեր որովայնի շրջանում:
15-ամյա Սոնան վախենում է մարդկանց հետ դեմ առ դեմ շփվելուց, փոխարենը՝ գերադասում է համացանցը: 45ամյա Լիլիթն էլ վախենում է միայն տղամարդկանց հետ շփվելուց. «Չգիտեմ ինչու՞, միշտ խուսափել եմ նրանցից, դրա պատճառով էլ երևի չնայած 40 տարեկան եմ, բայց դեռ ամուսնացած չեմ»: Ըստ ժամանակակից հոգեբանության և հոգեբուժության` դա կոչվում է սոցիալ ֆոբիա: Գրեթե բոլոր կանայք վախենում են օձերից ու մկներից:

Իսկ ըստ հոգեբանի` ամենաշատ ֆոբիա ունեցողները երեխաներն են ` հատկապես 3-5 տարեկան: Նրանք հաճախ վախենում են երազներից: Երազներում նրանք տեսնում և վախենում են գայլերից, երբեմն էլ ` մուլտհերոսներից: Այս դեպքում երեխաները չեն ցանկանում միայնակ քնել և կանչում են իրենց մորը կամ էլ դիմում են սուր գործիքի օգնությանը: 18-ամյա Մերին պատմում է. «Փոքր ժամանակ մղձավանջներ շատ էի տեսնում, գրեթե միշտ բարձիս տակ մկրատ էի դնում ու քնում»: Շատ երեխաներ էլ ունեն ծաղրածուների, շների և մուլտհերոսների հանդեպ ֆոբիաներ:

Վերջինիս առաջացմանը նպաստում է հեռուսաեթերը և ժամանակակից կինոմ` 3d, 7d: Հոգեբանն է ասում, նշում, որ գովազդները նույնպես հանդիսանում են ֆոբիաների առաջացման պատճառ: Ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը կարող են վախենալ գիրությունից, հիվանդություններից վարակվելուց` հատկապես քաղցկեղից: «Խելոք մնա, թեչե քեզ բժիշկի մոտ կտանեմ», «Եթե հաց չուտես, միլիցային կկանչեմ, կգա, կտանի քեզ» .այս սպառնալիքները, որ հաճախ լսում ենք շատ ծնողներից, նույնպես ֆոբիաների առաջացման պատճառ են: Բայց միայն ծնողները չէ, որ վախեցնում են իրենց երեխաներին, երեխաները նույնպես վախեցնում են միմյանց իրենց երևակայության շնորհիվ` ասելով «Գիտես, ինձ բոբո ձյաձյան ու մեշոկ պապին ասել են, որ գալու են քեզ գողանան»,- ասում է Նունե Լեւոնյանը: Կա նաև դպրոցական ֆոբիա հասկացությունը, երեխաները վախենում են նոր շրջապատից, իրենց մորից բաժանվելուց:

Ֆոբիաներ հիմանականում ձևավորվում են դեռահաս տարիքում` սեռական ոլորտում հասունացման շրջանում, օրինակ ծխելու, ալկոհոլ օգտագործելու, ընկեր ունենալու մասին ծնողների իմանալու վախը, օրագրեր կարդալու վախը և այլն:
Աշխարհում գործազուրկների թիվը օրեցօր ավելանում է: Պարզվում է, բացի աշխատանք գտնելուց, կա նաև մեկ այլ դժվարություն. այն է ` ֆոբիա աշխատանքի հանդեպ, չնայած ոչ բոլորն են խոստովանում, որ դա այդպես է: 20-ամյա Դիանան էլ ասում է, որ ինքը ֆոբիա ունի հեռախոսների հանդեպ. «Ես վախենում եմ հեռախոսների հետ երկար շփվելուց, հատկապես երբ զանգում են»: Շատ-շատերն էլ վախենում են արյունից, բժշկին, հոգեբանին դիմելուց:

Ոմանց նման Նարեն էլ վախենում է բարձրությունից. «Միշտ երազներումս տեսնում եմ, որ կանգնած եմ բարձրահարկ շենքի վերևում ու հանկարծ ցած եմ ընկնում: Իրականում էլ վախենում եմ պատուհանից դուրս նայել, երբ շենքում եմ գտնվում: Ինձ թվում է` քամին ուր որ է կփչի, ու ես կընկնեմ գետնին ու կմահանամ»,- ասում է նա: Հոգեբան Նունե Լևոնյանը սրա վերաբերյալ ասում է . «Կա այնպիսի տեսակետ, որ բոլոր վախերը միջնորդավորված են, տանում են դեպի մահվան վախ: Երեխան վախենում է շնից, որովհետև մտածում է, որ նա կգա, կկծի,և նա կմահանա: ֆոբիաներ ունեցող մարդիկ լիարժեք առողջ չեն համարվում : Այն խանգարում է պահպանել հոգեկան հավասարակշիռ վիճակը»,- ասում է հոգեբանն ու հավելում, որ ֆոբիաներից ազատվելու համար մարդիկ կարող են դիմել հավատքի կամ էլ հոգեբանի օգնությանը: Երիցուկը նույնպես կարող է օգնել հաղթահարել մի շարք ֆոբիաներ` չթողնելով որևէ բացասական հետևանք օրգանիզմի վրա: Այս մասին հայտնում է «Doctors on-line» կազմակերպությունը:

«Mind» հոգեկան առողջությունը պաշտպանող բարեգործական կազմակերպության տվյալներով` ողջ աշխարհում մոտ 10 մլն. մարդ տառապում է տարբեր տեսակի ֆոբիաներով`ամենից շատ մթությունից, բարձրությունից, փակ կամ բաց տարածքներից վախերը: Գոյություն ունեն ֆոբիաների բազմաթիվ տեսակներ, օրինակ Ի. Վ. Ստալինը տառապում էր տոքսիկաֆոբիայով. նա վախենում էր, որ իրեն կթունավորեն: Քրիստոնիաների շրջանում տարածված է ֆոբիա 13 թվի հանդեպ: Մարդիկ ցանկացած ամսվա ուրբաթ 13-ը համարել են անհաջողության օր` այն կապելով Հուդայի անվան հետ: Իսկ Աստվածաշնչում 600-ից ավել անգամ ասվում է. «Մի՜ վախեցիր»:

Տանը մենակ՝ բարձր երաժշտությունից ֆոբիա ունեցող՝ Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829