Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում ցուցմունք է տալիս Անժելա Սարգսյանը

Փետրվար 13,2012 14:19 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր` փետրվարի 13-ին, Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը:

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված դատարանի 2-րդ դահլիճում ընթանում է դռնփակ դատական նիստը, որը նախագահում է դատավոր Մխիթար Պապոյանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ դատարան է բերվել ամբաստանյալ Կարեն Արայանը, ում նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:

Այս պահին դռնփակ դատական նիստում ցուցմունք է տալիս գործով գլխավոր տուժողը` Անժելա Սարգսյանը: Նա, որպեսզի չհայտնվի լրագրողների ուշադրության կենտրոնում, դռնփակ դատական նիստը սկսվելուց 1 ժամ առաջ էր ժամանել դատարան: Դատարան չի ներկայացել նրա ամուսինը` Ղազար Ավետիսյանը: Այս պահին դատական նիստը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: