
«Դրա արդյունքում մենք կունենանք իրավական պետություն, ազատական շուկայական տնտեսություն, քաղաքացիական հասարակություն, անվտանգության ժամանակակից և մրցունակ համակարգեր»,- ասաց կուսակցության առաջնորդը:
Անդրադառնալով մասնավորապես Հայաստանի տնտեսական խնդիրներին՝ ասաց, թե մեր երկրի տնտեսությունը ժամանակակից աշխարհին բնորոշ տնտեսություն դարձնելու համար, հայտնագործություններ պետք չեն: «Ժամանակակից աշխարհը վաղուց տվել է այդ խնդիրների բոլոր լուծումները, որոնք ընդամենը պետք է կիրառել: Անհրաժեշտ է ընդամենը հասատատել խաղի ազնիվ և հավասար կանոններ` բոլորի համար` առանց բացառության: Դրա համար պետք է ընդամենը` քաղաքական կամք, որի բացակայությունը իշխանությունը քողարկում է անընդհատ թմբկահարվող իմիտացիոն բարեփոխումներով: Սակայն հայաստանցին իր մաշկի վրա այդպես էլ չի զգում դրանց արդյունքները: Մեր ժողովրդին պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ փոփոխություններ: Փոփոխություններ, որոնք կբերեն կյանքի որակի իրական և շոշափելի բարելավմանը: Մենք գիտենք ինչպես անել այդ փոփոխությունները: Եվ հաստատ անելու ենք: Թող ոչ ոք չկասկածի»,- հորդորեց «Ազատ դեմոկրատների» նախագահը:
Կարդացեք նաև


















































