Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանը հորդորեց. «Թող ոչ ոք չկասկածի»

Մարտ 17,2012 00:50

«Մե’զ` ազատ դեմոկրատներիս համար, կարևոր է, որ քաղաքականության մեջ լինեն ոչ միայն ինտելեկտուալ ու բանիմաց գործիչներ, այլև համարձակ, ազնիվ, բոլորի և յուրաքանչյուրի խնդիրներով մտահոգ ու ամենակարևորը` ռեալ քաղաքական գործիչներ: Մեր կուսակցությունը հավակնում է` ներկայանալու որպես այդպիսի մարդկային ռեսուրսների միավորում և լրացնելու քաղաքական դաշտի այդ բացը»,-   «Ազատ դեմոկրատներ»-ի համագումարում հայտարարեց այդ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ հավելելով, որ կուսակցության նպատակներին հասնելու եղանակները հիմնվում են «անցյալի մոտեցումների վերանայման և ներկայի ու ապագայի խնդիրների հստակ գիտակցման ու ձևակերպման վրա» եւ պետք է հանգեցնեն հասարակության մեջ դեմոկրատական արժենքների և ինստիտուտների իմաստավորմանը:

«Դրա արդյունքում մենք կունենանք իրավական պետություն, ազատական շուկայական տնտեսություն, քաղաքացիական հասարակություն, անվտանգության ժամանակակից և մրցունակ համակարգեր»,- ասաց կուսակցության առաջնորդը:

Անդրադառնալով մասնավորապես Հայաստանի տնտեսական խնդիրներին՝ ասաց, թե մեր երկրի տնտեսությունը ժամանակակից աշխարհին բնորոշ տնտեսություն դարձնելու համար, հայտնագործություններ պետք չեն: «Ժամանակակից աշխարհը վաղուց տվել է այդ խնդիրների բոլոր լուծումները, որոնք ընդամենը պետք է կիրառել: Անհրաժեշտ է ընդամենը հասատատել խաղի ազնիվ և հավասար կանոններ` բոլորի համար` առանց բացառության: Դրա համար պետք է ընդամենը` քաղաքական կամք, որի բացակայությունը իշխանությունը քողարկում է անընդհատ թմբկահարվող իմիտացիոն բարեփոխումներով: Սակայն հայաստանցին իր մաշկի վրա այդպես էլ չի զգում դրանց արդյունքները: Մեր ժողովրդին պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ փոփոխություններ: Փոփոխություններ, որոնք կբերեն կյանքի որակի իրական և շոշափելի բարելավմանը: Մենք գիտենք ինչպես անել այդ փոփոխությունները: Եվ հաստատ անելու ենք: Թող ոչ ոք չկասկածի»,- հորդորեց  «Ազատ դեմոկրատների» նախագահը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031