«Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ Տավուշի մարզում զինծառայող է զոհվել: Քիչ առաջ ստացանք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունը, որում ասվում է.«Մարտի 19-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Ժամը 14.20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արտակ Մնացականի Շահբազյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: