«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը մարտի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում Դաշնակցությանն ամենից շատ էր լուսաբանել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սա պարզել էր Երեւանի մամուլի ակումբը՝ հեռուստաընկերություններում անցկացրած մոնիտորինգով:
Այսօր Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանից հետաքրքրվեց, «Երկիր մեդիան» իրենց ավելի շատ լուսաբանելով անհավասար պայմաններ չի՞ ստեղծում ուրիշ կուսակցությունների համար:
«Մենքէլայլդժգոհությունունենք, մերընկերներնենայնտեղաշխատում, ասումենք՝ինչու՞եքմեզավելիքիչլուսաբանում»,- պատասխանեց Ա. Շահբազյանը: Նրա խոսքերով, «Երկիր մեդիայում » ոչ պակաս լուսաբանվել են «Ժառանգությունը», ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: