Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Անգամ ԲՀԿ-ն է հրաժարվում որդեգրել պարոն Օսկանյանի հրապարակային տեսակետները»

Ապրիլ 04,2012 20:46

«Спасение утопающих – дело рук самих утопающих»,- այսպես է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում արձագանքել ԲՀԿ-ական դարձած Վարդան Օսկանյանի վերջին օրերի հայտարարություններին: Աշոտյանը գրել է. «Այսօր Օսկանյան Վարդանը հերթական անգամ զարդարեց Հայաստանի ներքաղաքական կյանքն իր քաղաքագիտական վերլուծականներով:
ԲՀԿ մամլո խոսնակի մեկնաբանություններից հետո, որ Օսկանյանը արտահայտում է լոկ անձնական կարծիքներ, կարելի է այլևս անլուրջ մոտենալ Օսկանյանի նմանօրինակ հայտարարություններին:
Երկրի նախկին ԱԳ նախարարը, երկրորդ քաղաքական կուսակցության երկրորդ դեմքը, որն, ըստ որոշ փորձագետների, պետք է լրացուցիչ քաղաքական համ ու հոտ հաղորդեր իր նոր կուսակցությանը, հայտնվել է մի իրավիճակում, երբ անգամ սեփական կուսակցությունն է հրաժարվում որդեգրել պարոն Օսկանյանի հրապարակային տեսակետները որպես քաղաքական դիրքորոշում: Էլ ուր մնաց հայ հասարակությունը ընկալի դրանք որպես քաղաքագիտական գյուտարարության գոհարներ:
Օսկանյանն ասում է, որ կոալիցիան ֆորմալ է եղել: Դատելով իր շարունակաբար ձախողվող ներքաղաքական փնտրտուքներից, կարելի է գալ այն եզրակացության, որ իրականում ֆորմալ է և իր անդամութոյւնը ԲՀԿ-ին, և , առհասարակ, իր մուտքը ՀՀ ներքաղաքական դաշտ:
Ասում են, որ խելացի մարդիկ ընդունում են սեփական սխալները, իսկ մնացածը` հետևողականորեն կրկնում են դրանք: Հուսամ, որ ընտրարշավի ընթացքում Հայաստանում խելացի քաղաքական գործիչների թիվը կավելանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30