Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի մարզիկը մասնակցել է «Եռագույն» մրցավազքին՝ հայ ժողովրդի կողքին նշելու Հայաստանի անկախության տարեդարձը

Սեպտեմբեր 20,2026 22:20 Share

Սույն թվականի սեպտեմբերի քսանին Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առթիվ անցկացվել է 10 կմ «Եռագույն» մրցավազքը։ Այս մարզական միջոցառմանը մասնակցել է նաև իրանցի մարզիկ Մահդի Ասադի Մովահեդը։

Միջոցառման ընթացքում նա հանդես է եկել ուղերձով՝ շնորհավորելով Հայաստանի անկախության տարեդարձի կապակցությամբ և ընդգծելով Իրանի ու Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը։ Ասադի Մովահեդն իր ուղերձում նշել է, որ այս մարզական միջոցառմանը մասնակցել է՝ հայ ժողովրդի կողքին նշելու Հայաստանի անկախության տարեդարձը և ընդգծելու Իրանի ու Հայաստանի միջև բարեկամությունը՝ որպես պատմական հարաբերություններ և դարավոր բարիդրացիական կապեր ունեցող երկու երկրների։

Այս միջոցառմանը իրանցի մարզիկի մասնակցությունը, բուն մրցութային նշանակությունից զատ, արտացոլեց նաև երկու երկրների և ժողովուրդների միջև առկա մարդկային շփումները, պատմական կապերն ու կայուն բարեկամական հարաբերությունները։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել