Այն բանից հետո, երբ «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ապրիլի 11-ին հեռացել էր միջկուսակցական միասնական ընտրական շտաբի նիստից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել էր. «Շարքերը բյուրեղանում են»:
Ռուբեն Հակոբյանը, որը հիշեցնենք՝ ժամանակին ինքն էլ ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավարն էր՝ «Առավոտին» այս առնչությամբ ասաց. «Ցավում եմ, որ Արմենը 20 տարի լինելով քաղաքականության մեջ, այդպես էլ չհասկացավ քաղաքական գործչի եւ քաղաքական չինովնիկի տարբերությունը, եւ մնաց որպես ընդամենը քաղաքական չինովնիկ: Արմենը երեւի մոռացել է, որ Դաշնակցության մեջ հետեւից չեն խոսում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: