
Մեր հարցին` այս իշխանությունից ինչո՞ւ ե ք դժգոհ` աշխատավա՞րձն է ցածր, թոշակնե՞րն են քիչ, նա պատասխանեց` այդ «մանրերին» չի էլ ուզում անդրադառնալ. «Օրենք ընդհանրապես չի գործում, ես 52 տարեկան կին եմ, չեմ տեսել մի բնագավառ, որտեղ օրենքը գործի ի շահ հասարակության, օրենքը կա, գրել են, բայց չի գործում»: Նախորդ ընտրություններում հատկապես կոալիցիոն կուսակցությունները բազմաթիվ խոստումներ էին տվել` հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի տեղավորելու, նրանց համար ապրելու, ակտիվ կյանք ունենալու, հասարակությանն ինտեգրվելու նպաստավոր պայմաններ էին խոստանում ստեղծել: Մեր հարցին` կա՞ն հիմա այդ նպաստավոր պայմանները, ստեղծվա՞ծ են մեր երկրում տիկին Անահիտը պատասխանեց. «Չկա ոչ մի պայման, ես 2 երեխա եմ մեծացրել, մեկը դեռ անչափահաս է: Երկրրոդ կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 15 հազար դրամ թոշակ, անաշխատունակ եմ, դե արի ապրի: Անաշխատունակ մարդն իրավունք չունի՞ մի քիչ ապրի: Աննորմալ տեսակներ են սրանք մի խոսքով: Տանս միակ եկամուտը մեկ էլ նպաստն է, որը երեխաների տարիքի հետ վերանում է, հետո ինչի՞ պիտի երկիրը նպաստ ունենա, թող տան նորմալ, արժանապատիվ թոշակ` թող նպաստ չստանամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































