
ՀԱԿ-ը չի հավատում, որ ԿԸՀ-ն չէր փորձարկել թանաքը. «Սա մտածված ապօրինություն էր՝ համակարգված, մասսայական ապօրինություն՝ ՀՀԿ-ական ընտրակեղծարարների համար: Դա էլ բավարար չի՝ մեկուկես-երկու ժամվա անհետ քվեարկության ծավալը քիչ է, տեսնում ենք՝ ավելի կոպիտ խախտումների են անցնում: Ամբողջ ներկապնակը, որը հատուկ է մեր ընտրություններին՝ մարսվում է: Սկսել են վտարել վստահված անձանց, կոնկրետ դեպքեր ունենք՝ 24-րդ ընտրատարածքում՝ Զոլաքար գյուղում՝ 27, 28 ընտրատեղամասերում ծեծել են ՀԱԿ վստահված անձանց, ջարդել են ԲՀԿ-ի տեսախցիկները ու սկսել անցկացնել բաց քվեարկություն»:
ԲՀԿ անդամները որոշել են բոյկոտի ենթարկել, որովհետեւ անվերահսկելի մթնոլորտ է եղել: Ավշարից նույնպես նման տեղեկություն ունեն՝ Արարատի մարզում,որտեղ նույնպես ՀԱԿ-ի վստահված անձանց դուրս են արել: Զուրաբյանի խոսքերով՝ «Տեղամասերի անմիջապես դիմաց բաժանում են ընտրակաշառքը: Կուտակումներ են լինում, Մետաքս չարաբաստիկ թաղամասում, որը հայտնի է կրիմինալ ջոջերի տեռորով, երեք տեղամասերում մարդկային ներխուժումները տեղամասերը վերածել են քաոսի, որտեղ մարդիկ ինչ ասես՝ չեն արել: Վստահված մեր անձինք ասում են, որ գնում են՝ շորերը փոխում են նորից գալիս են ընտրության: Հանձնաժողովի նախագահները ուղղակի թույլ չեն տալիս արձանագրել այդ խախտումները: Կարուսելի մի քանի դեպքեր էլ են բացահայտվել, մի-երկու հոգի փախուստի են դիմել՝ թողնելով դատարկ ծրարները»:
Զուրաբյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունն անգործության է մատնվել: Հանրային տրանսպորտը կցված է Հանրապետականներին. «Այնքան վատ է վիճակը, որ ՀՀԿ-ականները խախտում են միջազգային հանրությանը տված բոլոր խոստումներն ու անցել են բացահայտ խախտումների»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































