Սեքսից առավել շատ հաճույք ստանալու համար, հարկավոր է սիրով զբաղվել սիրելի անձնավորության հետ. ըստ eg.ru -ի այս տեսակետի հեղինակները բրիտանացի սեքսապաթոլոգներն են: Մասնագետների պնդմամբ, եթե բացակայում է սերը, սեքսը վերածվում է բնազդաբար արված գործողությունների:
Այն ամուսիններն էլ, որոնք ապրում են միեւնույն հարկի տակ, իրար չսիրելով հանդերձ` քնում են միեւնույն անկողնում, հարաբերություններ ունենում, վերջիններին մասնագետներն անվանում են ռոբոտացված անձնավորություններ: Միեւնույն ժամանակ բրիտանացիները նշում են` չնայած սեքսով զբաղվելու համար սերը ոչ միշտ է պարտադիր, բայց սիրո պարագայում սեքսով զբաղվելն ավելի է ամրացնում զույգի փոխհարաբերությունները: Սեռական կյանքը ցանկալի ու հաճելի դարձնելու համար էլ հարկավոր է ոչ միայն դիմել զանազան հնարքների ու նորագույն տեխնոլոգիաների, այլ միմյանց ուժգին սիրել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: