Թերեւս ամենաէքստրավագանդ երգչուհի Լեդի Գագան որոշել է երգել նաեւ ռուսերեն լեզվով:Այս մասին տեղեկանում ենք topgorod.com-ից: Երգչուհու մտադրության մասին հաղորդել է նրա պրոդյուսեր Ռալֆ Սաիմոնը: Գագան այս ձեւով փորձելու է իր լսարանը մեծացնել ռուսալեզու երկների շրջանում, ինչպես նաեւ` նախկին ԽՍՀՄ պետությունների շրջանում, նշել է Ռալֆ Սայմոնը: Երգը պատրաստ կլինի արդենիսկ հաջորդ տարվանից: Չնայած ռուսերեն լեզվով երգելու իր մտադրությանը, զարմանալի է, որ Լեդի Գագան այս տարի իր համաշխարհային շրջագայությունների մեջ չի ներառել Ռուսաստանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: