Քուվեյթի ազգային օլիմպիական կոմիտեն 2010 թվականից հեռացվել է ՄՕԿ-ից, քանի որ երկրում գործող օրենքները կառավարությանը թույլ են տալիս միջամտել մարզական կազմակերպությունների գործերին:
Սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն, այնուամենայնիվ, որոշել է Քուվեյթից օլիմպիական որակավորում ստացած ութ մարզիկներին թույլատրել Լոնդոնում Խաղերին մասնակցել, բայց «անկախ» մարզիկների կարգավիճակով: Նրանք բացման արարողությանը ստադիոնով կարող են անցնել ՄՕԿ-ի դրոշի ներքո:
Հիշեցնենք, որ 2000 թվականին Սիդնեյի օլիմպիական խաղերին այդ կարգավիճակով մասնակցում էին Արեւելյան Թիմորի մարզիկները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: