Լրահոս
Օրվա լրահոսը

Քուվեյթի օլիմպիականներին «անկախ» կարգավիճակ է շնորհվել

Մայիս 27,2012 15:37

 Քուվեյթի ազգային օլիմպիական կոմիտեն 2010 թվականից հեռացվել է ՄՕԿ-ից, քանի որ երկրում գործող օրենքները կառավարությանը թույլ են տալիս միջամտել մարզական կազմակերպությունների գործերին:
Սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն, այնուամենայնիվ, որոշել է Քուվեյթից օլիմպիական որակավորում ստացած ութ մարզիկներին թույլատրել  Լոնդոնում Խաղերին մասնակցել, բայց «անկախ» մարզիկների կարգավիճակով: Նրանք բացման արարողությանը ստադիոնով կարող են անցնել ՄՕԿ-ի դրոշի ներքո:
Հիշեցնենք, որ 2000 թվականին Սիդնեյի օլիմպիական խաղերին այդ կարգավիճակով մասնակցում էին Արեւելյան Թիմորի մարզիկները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031