
-Կարկտից եւ փոթորկից ջարդված մեր շենքի տանիքը նորոգման խիստ կարիք ուներ, ջուրը լցվում էր տանիքի տակ գտնվող իմ բնակարան: Տանիքը նորոգող չկար, շենքի բնակիչներն էլ կարիքավոր են, դրա համար գումար չունեն: Ես իմ անձնական միջոցներով երկու փուլով՝ 2010 եւ 2011 թվականներին նորոգել եմ ոչ միայն մեր շքամուտքի, այլ՝ ողջ շենքի տանիքը: Շիֆերից ծածկի փոխարեն տեղադրել եմ թիթեղյա ծածկ, դրանց տակ տախտակներ եմ դրել, ջրհորդաններ տեղադրել եւ այլն: Ընդհանուր առմամբ, այս նպատակով ծախսել եմ շուրջ 650 հազար դրամ,-ասաց վետերանը եւ ցույց տվեց այդ պահին իր մոտ գտնվող, տանիքի նորոգման համար իր կողմից թիթեղի գնման 208 հազար դրամի հաշիվ-անդորրագիրը եւ հավաստիացրեց, որ մնացած ծախսերի փաստաթղթերը տանն են գտնվում:
Ամիրխանյանը իր արած ծախսերի վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար դիմել է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, քաղաքապետը շենք է գործուղել Իջեւանի բնակարանային կոմունալ տնտեսության տնօրենին: Վերջինս եկել-տեսել է նորոգված տանիքը, սակայն Կ. Ամիրխանյանին, նրա կատարած ծախսերի համար, որպես մուծված կոմունալ վճարի անդորրագիր չի տվել: Ամիրխանյանն ասաց, որ 8 տարի առաջ, որպես սպասարկման վարձ, 28 հազար դրամ է մուծել Իջեւանի բնակարանային կոմունալ տնտեսությանը եւ ունի դա հավաստող փաստաթուղթ: Նա այդ գումարը մուծել է որպես փաստացի չկատարված սպասարկման գումար: Մուծել է, քանի որ այդ ժամանակ իր կինը կենդանի էր, ընտանիքն էլ ընտանեկան նպաստ էր ստանում, սոցիալական ծառայություն ներկայացնելու համար կոմունալ տնտեսության հիմնարկությունից տեղեկանք էր պահանջվում: Այժմ Կ. Ամիրխանյանը մտադիր է այցելել Իջեւանի քաղաքապետարան եւ շենքի տանիքի նորոգման համար իր արած ծախսերի համար համապատասխան փաստաթուղթ պահանջել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































