Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է փաստաբան Վահե Գրիգորյանի հայցը` ընդդեմ Հայաստանի Հանրապետության (CASE OF GRIGORYAN v. ARMENIA .Application no. 3627/06) : Հայաստանի կառավարությունը Վահե Գրիգորյանին պետք է հատկացնի 2500 եվրո։
Վահե Գրիգորյանը,ով Բուզանդի փողոցի՝ պետական կարիքների համար իրենց տներից վտարված բնակիչների փաստաբանն էր, 2005-ի հոկտեմբերի 7-ին ձերբակալվել էր խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։
Հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ կալանքն ընտրվել էր որպես խափանման միջոց: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Այնուհետև կալանքը երկարացվել էր երկու ամսով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: