Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հարկադրված են եղել մարզումային դահլիճում շտապ կարգով բաժանիչ էկրան տեղադրել լիբանանցի եւ իսրայելցի ձյուդոիստների միջեւ այն բանից հետո, երբ լիբանանցիները հրաժարվել են միեւնույն տատամիում մարզվել իսրայելցի ձյուդոիստների հետ: «Մենք սկսեցինք մարզվել: Նրանք տեսան մեզ եւ դա նրանց դուր չեկավ, ինչից հետո էլ գնացին կազմակերպիչների մոտ», – պարզաբանել է Իսրայել օլիմպիական հավաքականի ներկայացուցիչ Նիտցան Ֆերրարոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: