Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, թե Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում խուլիգանություն անելու համար ձերբակալված Pussy Riot փանք խմբի անդամ երեք կանայք չպետք է խիստ պատիժ ստանան: Այդ մասին հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։
Լոնդոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի:
Pussy Riot փանք խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային եւ Եկատերինա Սամուցեւիչին դատում են իրենց հեղինակած «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կատարելու համար:
Խմբի անդամներին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: