Վերջին ժամանակաշրջանում օր օրի ավելանում են ֆեյսբուքյան էջերը: Յուրաքանչյուր էջ գործում է իր չափորոշիչներին համապատասխան եւ փորձում սոցցանցը էլ ավելի հետաքրքիր դարձնալ օգտատերերի համար: Այս անգամ կանդրադառնանք ֆեյսբուքյան քաղցր էջերին.

Նա խորհուրդ է տալիս շոկոլադ ուտել, բայց չափավոր, քանի որ շոկոլադը առողջարար է եւ բարձրացնում է տրամադրությունը:

Նման էջ ստեղծելու մտահաղացումն ադմինների կողմից եղել է պատահական՝ մառոժնի ուտելու ժամանակ: « Հիմա ֆեյսբուքում շատ էջեր կան, որոնք միմյանց շատ նման են, կամ այլ կերպ ասած «շաբլոն» են: Մարդկանց այսպես ավելի է դուր գալիս: Էջի նպատակը մարդկանց էսթետիկական հաճույք պարգեւելն է եւ նրանց ժամանակը ֆեյսբուքում ավելի հետաքրքիր դարձնելը: Այս ընթացքում դեռ որևէ խնդրի չենք առնչվել»,-ասում է ադմին Հրաչ Մկրտչյանը:
Մարդկանց խորհուրդ է տալիս «Մառոժնին» շատ չչարաշահել. շատ քաղցրը կարող է հիվանդություններ առաջացնել:
ՇՈԿՈԼԱԴ-Ֆրանսիացի գիտնականները համոզված են, որ օրական մոտ 40 գր սև շոկոլադի կիրառումը նույնչափ օգտակար է, ինչպես կարմիր գինին: Շոկոլադն ամրապնդում է անոթները, կարգավորում սրտի աշխատանքն ու զարկերակային ճնշումը: Շոկոլադն ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան վնասակար: Իսկ ովքեր վախենում են շոկոլադի պատճառով գիրանալուց, խորհուրդ է տրվում ավելի շատ քայլել, մարզվել, կալորիա ծախսել, բայց չհրաժարվել շոկոլադից եւ դրանում առկա օգտակար նյութերից:
Պաղպաղակ- Այն իր մեջ պարունակում է կաթ, իսկ կաթը ունի մի շարք օգտակար հատկություններ: Գիտնականները պնդում են, որ հիշողությանը նպաստում է ոչ միայն կաթը, այլև կաթնամթերքն առհասարակ, օրինակ՝ պանիրը, յոգուրտը, անգամ պաղպաղակը: Պետք չէ չարաշահել այն, քանի որ մրսածությունն իրեն երկար սպասեցնել չի տա:
Քրիստինա Միրզոյան


















































