
Հանդիպման ավարտից հետո հայերը հավաքվեցին ֆեյսբուքում և սկսեցին տոնել հաղթանակը՝ ուռ~, ապրեն մեր տղերքը, շատ դժվար հաղթանակ, Սարկիսո~վ:
Մենք ունեցանք մեր առաջին 3 միավորները՝ Արթուր Սարկիսովի գոլի շնորհիվ, սպասենք մյուս 3-ին՝ Յուրա Մովսիսյանի, Մարկոս Պիցելլիի, Արազ Օզբիլիսի, Հենրիկ Մխիթարյանի, Ռոբերտ Արզումանյանի և մյուսների գոլերի շնորհիվ 🙂 :
Եվ հիմա խմբային փուլի Բ խմբի մրցաշարային աղյուսակը շատ գեղեցիկ և ճիշտ տեսք ունի`առաջին հորիզոնականում Հայաստանի հավաքականն է: 🙂 Հավատում ենք, որ նույն տեսքը կունենա նաև խմբային փուլի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ երեկ կայացած Բուլղարիա-Իտալիա հանդիպումը ավարտվել է ոչ ոքի` 2-2: Դուք էլ ապրեք, տղաներ: 🙂
Հավաքականի խաղին հայ երկրպագուները հնարավորություն ունեին նաև հետևել «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններով: Խաղից հետո նրանցից մոտ 50 հոգի ուղևեորվեցին Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին կկայանա մեր հավաքականի հաջորդ հանդիպումը բուլղարացիների հետ: Մեր երկրպագուներին մաղթենք բարի ճանապարհ, իսկ հավաքականին էլ՝ գեղեցիկ, գոլառատ և հաղթական հանդիպում:
Լիլիթ Սարգսյան


















































