Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային կրքեր. « Հաղթողներին չեն դատում, մեր տղերքը հաղթել են»

Սեպտեմբեր 08,2012 12:15

5 րոպե, 3 րոպե, 2 րոպե, 50 վայրկյան, 20 վայրկյան, 5 վայրկյան ու վե~րջ: Ահա այսպես Մալթա-Հայաստան խաղի ավարտին մեկնաբանի հետ մենք էլ էինք հաշվում վերջին րոպեները: Բոլորս խաղի մեկնարկից առաջ խոշոր հաշվով հաղթանակ էինք ակնկալում.  3-0, 4-1, 4-0 գրում էինք մեր կանխատեսումները: Կանխատեսումները չարդարացան, սակայն անչափ կարևոր 3 միավոր մենք վաստակեցինք: «Չնայած մեր հավաքականի խաղը այնքան էլ տպավորիչ չէր, բայց հասկանում ենք, որ առաջին խաղն ա, դժվար ա: Հաղթողներին չեն դատում, մեր տղերքը հաղթել են ու միշտ հաղթելու են»,- ոգևորված Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ ասում էր Արմենը:
Հանդիպման ավարտից հետո հայերը հավաքվեցին ֆեյսբուքում և սկսեցին տոնել հաղթանակը՝ ուռ~, ապրեն մեր տղերքը, շատ դժվար հաղթանակ, Սարկիսո~վ:
Մենք ունեցանք մեր առաջին 3 միավորները՝ Արթուր Սարկիսովի գոլի շնորհիվ, սպասենք մյուս 3-ին՝ Յուրա Մովսիսյանի, Մարկոս Պիցելլիի, Արազ Օզբիլիսի, Հենրիկ Մխիթարյանի, Ռոբերտ Արզումանյանի և մյուսների գոլերի շնորհիվ 🙂 :
Եվ հիմա խմբային փուլի Բ խմբի մրցաշարային աղյուսակը շատ գեղեցիկ և ճիշտ տեսք ունի`առաջին հորիզոնականում Հայաստանի հավաքականն է: 🙂 Հավատում ենք, որ նույն տեսքը կունենա նաև խմբային փուլի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ երեկ կայացած Բուլղարիա-Իտալիա հանդիպումը ավարտվել է ոչ ոքի` 2-2: Դուք էլ ապրեք, տղաներ: 🙂
Հավաքականի խաղին հայ երկրպագուները հնարավորություն ունեին նաև հետևել «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններով: Խաղից հետո նրանցից մոտ 50 հոգի ուղևեորվեցին Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին կկայանա մեր հավաքականի հաջորդ հանդիպումը բուլղարացիների հետ: Մեր երկրպագուներին մաղթենք բարի ճանապարհ, իսկ հավաքականին էլ՝ գեղեցիկ, գոլառատ և հաղթական հանդիպում:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930