
Հարցվող բոլոր աղջիկները պատասխանեցին, որ կգոռային, մեծ մասը՝ կգոռային ու կապտակեին, մի մասն էլ ասաց՝ կլացեին։ Հոգաբան Աննա Վարդանյանը աղջիկների այս քայլը բացատրում է այսպես․ «Սովորաբար աղջիկների համար համբույրը միայն սիրո դրսևորում է։ Նույնիսկ ամեն մի դետալ չափանիշ են համարում, օրինակ՝ եթե տղան մեղմ ու նրբորեն է համբուրում, ուրեմն ավելի շատ է սիրում, բռնի կերպով համբույրը դիտվում է որպես իրենց զգացմունքների ու ես-ի ոտնահարում»,-ասում է հոգեբանն ու հավելում, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ աղջիկների հետագա հարաբերությունների հարցում։
Նույն հարցը տվեցինք նաև տղաներին։ Պարզվում է՝ մեծամասնության համար դա պարզապես հրաշք կթվար, իսկ շատ դեռահասների համար՝ հեղինակության բարձրացում։ «Ճիշտ ա, կզարմանայի, բայց շատ հաճելի կլիներ։ Նախ կհարցենի, թե ինչի նման բան արեց, հետո կփորձեի կապ հաստատեի իր հետ ու պարբերաբար հանդիպել»,-ասում է 21-ամյա Աշոտը։
Տղաների համար ևս մեծ նշանակություն ունի իրենց համբուրող աղջիկների արտաքինը․ նրանք առնվազն պետք է հրապուրիչ լինեն։ « Եթե գեշ լիներ, կապտակեի ու կհայհոյեի», «Սիրտս կխառներ» , «Ախպերներին կասեի, որ իրանց քրոջը տիրություն անեն»․ պատասխանեցին 15-22 տարեկան երիտասարդներից մի քանիսը։
«Եթե եվրոպական մի շարք երկրներում տղամարդկանց կողմից դա բռնություն կդիտարկվեր, ապա մեզ մոտ շատ տղաների համար դա պարզապես երանելի վիճակ կհամարվեր։ Դա կարող է հանգեցնել ինքնավստահության, ինքնագնահատականի բարձրացման։ Սակայն որքան էլ տարօրինակ թվա, չի բացառվում, որ տղամարդը, որն այնքան էլ փորձ չունի այդ հարցում, առհասարակ հիասթափվի այդ երևույթից»,-ասում է հոգեբանը։ Նա նաև նշում է, որ շատ տղաներին դուր է գալիս, երբ աղջիկը փորձում է «խաղալ իր հետ» ՝սկզբում շրթունքները սեղմելով և չթողնելով, որ իրեն համբուրի, այնուհետև տեղի տալով։
Ի դեպ, վերջերս ամերիկյան YahooNews կայքն ուսումնասիրություն էր անցկացրել այս թեմայով։ Արդյունքում պարզվել էր, որ կանանց մի ստվար հատվածին դուր է գալիս, երբ տղամարդը առանց թույլտվություն հարցնելու է համբուրում իրեն։ Տղաներ, մի շտապեք ուրախանալ և համբուրել անծանոթուհիներին, սա վերաբերում է միայն զուգընկերներին և փեսացուներին։
Նազենի Բաղդասարյան


















































