Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը 20 տոկոսով ավելի կրակոց է կատարել: Մարտական դասընթացների ընթացքում ընդհանուր առմամբ ծախսվել է մեկ միլիոնից ավել տարբեր տեսակի զինամթերք: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Ուսումնական տարվա ավարտից հետո ինժեներասակրավորական ստորաբաժանումները մաքրել են Ալագյազի և Կամխուդի ուսումնական կենտրոնները: Հայտնաբերված չպայթած զինամթերքը տեղում ոչնչացվել է: Աշխատանքի արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 100 պայթյունավտանգ նյութեր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ



















































 
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   