
«Մի բանում վստահ եմ, որ այս 4 տարիների ընթացքում մենք բավականին բարձրացրել ենք քաղաքապետի եւ քաղաքապետարանի գործունեության նշաձողը եւ մեր հաջորդներն իրավունք չեն ունենա մեզանից ցածր լինել, այլ պետք է մեզանից լավը լինեն, սա շատ կարեւոր է: Վերջում կուզենայի ներողություն խնդրել մեր ժողովրդից, մեր կապանցիներից, եթե ինչ-որ տեղ չեմ կարողացել արդարացնել իրենց վստահությունը եւ ինչ-որ բան չի ստացվել անել: Շնորհակալություն կապանցիներին՝ այս 4 տարվա վստահության համար»,- հանդիպման ժամանակ ասել է Կապանի քաղաքապետը:
Պարոն Աթայանը անդրադարձել է նաեւ 2012թ.-ին Կապանում անցկացված ՏԻՄ եւ ԱԺ ընտրություններին եւ նշել, որ կապանցիներն ապացուցել են, որ Կապանն իրոք իրավունք ունի քաղաք կոչվելու, իսկ կապանցիներն ինքնասիրություն ունեն եւ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մարզկենտրոնում բարձրացել է քաղաքական ենթագիտակցությունը:
«Այս ընտրություններում կապանցիներն իրոք ցույց տվեցին, որ ոչ մեկը` թե’ մարզում, թե’ հանրապետությունում, չի կարող կապանցիներին ճիշտ չգնահատել: Ոչ միայն մարզի ղեկավարությունը, այլեւ հանրապետության ղեկավարությունը համոզվեցին, որ կապանցիների հետ երբեք չի կարելի կատակ անել, մենք ինքնասիրություն սիրող, հարգող մարդիկ ենք: Կապանում քաղաքական ենթագիտակցությունը բարձրացել է, ինչը եւս համարում եմ ձեռքբերում», – ասաց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը եւ հավելեց, որ պաշտոնը հանձնելուց հետո էլ շարունակելու է օգտակար լինել իր քաղաքին ու իր բնակչությանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































