
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ երկրի գլխավոր փաստաթղթի քննարկմանը ներկա չէ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վաչե Գաբրիելյանը պատգամավորի համար պարզաբանեց, որ բոլոր փաստաթղթերը ներկայացվում են Ազգային ժողով վարչապետի ստորագրությամբ: «Բացի այդ, ըստ օրենսդրության, կարող են լինել զեկուցողներ, և կառավարությունն իրավասու է որոշելու, թե ով կներկայացնի այդ լուծումը»,- ասաց նախարարը` հավելելով, որ պատգամավորը հնարավորություն կունենա բյուջեի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել նաեւ վարչապետին` խորհրդարանական նիստի քննարկումների ժամանակ:
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ փորձեց «պաշտպանել» վարչապետին՝ ասելով, թե հանձնաժողովներում քննարկումների ժամանակ վարչապետը եղել է ԱԺ-ում, եւ այնպես չէ, որ հիմա ներկա չէ, հետեւաբար անտարբեր է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նկատմամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































