
Հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել բնապահպանական խնդիրների, անչափահասների հետ տարվող աշխատանքի, ինչպես նաև հասարակական նշանակության հարցերի, մասնավորապես՝ ճանապարհային նշանների, փողոցներում լուսակիրների տեղադրման ու երեխաներին դրանց ուսուցման կանոնների, աղբահանության վերաբերյալ:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը ներկաներին առաջարկել է մասնակցել «բաց եւ թափանցիկ զրույցի»: Մարզի գլխավոր ոստիկանը ընդգծել է իրավախախտումների հանդեպ քաղաքացիական վերաբերմունքի դրսևորման կարևորությունը, որին հասնել կարելի է միայն հասարակության վստահության ու ակտիվ համագործակցության միջոցով:
Հերթական անգամ ոստիկանության մարզային վարչության պետը հանդիպում է ունենում «հասարակայնության ներկայացուցիչների հետ», եւ հերթական անգամ հանդիպումը կայանում է մարզպետարանի դահլիճում՝ առանց մարզի իրավապաշտպան կառուցների՝ Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի եւ մարդու իրավունքների պաշտպանի Տավուշի մարզային գրասենյակի ներկայացուցիչների, մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































