Լրահոս
Օրվա լրահոսը

Շահրամանյան. «Կանանց գրեթե 50 տոկոսը դիմում է անօրգազմիայի խնդրով»

Ապրիլ 04,2013 14:27

Սեքսապաթոլոգը` անօրգազմիայի պատճառների մասին

«Հայաստանում սեռական խանգարումների տարածվածության վերաբերյալ վիճակագրական ստույգ տվյալներ առայժմ չկան, սակայն վերլուծելով ներկա իրավիճակը` կարելի է ասել, որ խանգարումների ընդհանուր թիվը կրկնակի աճել է»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Ապա հավելեց. «Ըստ մեր կլինիկա դիմող այցելուների քանակի` կարելի է եզրակացնել, որ այցելուների մոտ քսանհինգ տոկոսը կայանք են, քսանհինգ տոկոսը`  ամուսնական զույգեր, իսկ հիսուն տոկոսը` տղամարդիկ: Կանանց գրեթե հիսուն տոկոսը դիմում է  օրգազմի խնդրով, որը մասնագիտական տերմինաբանությամբ «անօրգազմիա» է կոչվում: Դա կնոջ օրգազմի մշտական կամ պարբերաբար բացակայությունն է, իսկ պատճառները շատ են, օրինակ` հակասեքսուալ դաստիարակություն, ասել է թե` սեռական սխալ դաստիարակություն, որի արդյունքսւմ սխալ պատկերացում է ձեւավորվում սեռական կյանքի եւ սեռական հարաբերությունների վերաբերյալ»:

Վրեժ Շահրամանյանի խոսքով. «Անօրգազմիայով տառապող կանայք ունեն սեռական ցանկություն, հետաքրքրված են տղամարդկանցով եւ սեռական կյանքով, ընդունակ են սիրախաղի ժամանակ հաճույք զգալ, բայց ունակ չեն օրգազմ ապրելու: Սա է խնդիրը, որ շատ դեպքերում կարող են եւ տարիներ ի վեր ապրել սեռական կյանքով, սեռական հարաբերության ժամանակ հաճույք զգալ եւ չգիտակցել, որ ունեն օրգազմի խնդիր»:

Բանախոսը նշեց, որ օրգազմի տեւական բացակայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ կնոջ նյարդային համակարգի վրա եւ, օրինակ, նեւրոզների, ինչպես նաեւ այլ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ. «Կնոջ անօրգազմիան կարող է նաեւ մի շարք հիվանդությունների հետեւանք լինել, մասնավորապես` շաքարային դիաբետի»:

Սեքսապաթոլոգը նաեւ փաստեց, որ անօրգազմիայի պատճառներից  է  ամուսնու կոպիտ վերաբերմունքը. «Բանն այն  է, որ կնոջ սեքսուալությունը, ըստ բովանդակության, ավելի հոգեբանական է, իսկ տղամարդունը` ֆիզիոլոգիական: Կնոջը մինչ սեռական ակտը պետք է նախապատրաստել: Տղամարդու կողմից պահանջվում է ուշադրության մեջ ծավալ, հոգատարություն, ջերմություն, շռայլ լինել շոյանքների եւ փաղաքշանքների առումով եւ, վերջիվերջո, ժամանակի ընթացքում հասկանալ, որ կինն անկողնում նույնպես ունի սեռական ցանկություններ ու պարտականություններ, որոնք պետք է անկողնային զուգընկերը, ամուսինը անպայման հաշվի առնի, որպեսզի հետագայում այդ իրավիճակը չհանգեցնի անկողնային, իսկ հետագայում` ընտանեկան աններդաշնակության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930