Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ասպարեզից իր հեռանալու մասին. «Տարոսը՝ Հրանտին»

Ապրիլ 25,2013 22:56

Ապրիլի 25-ին Իջեւան այցելած Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերում Հրանտ Բագրատյանի «168 ժամ» թերթին տված հարցազրույցում արտահայտած այն մտքին, որ ինքը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից:

«Ճիշտ է ասում: Տարոսը՝ Հրանտին»,-կարճ կապեց Ր. Հովհաննիսյանը:

Այնուհետեւ նա «Ժառանգության» մի քանի տասնյակ անդամների եւ համակիրների հետ հանդիպում ունեցավ Իջեւանի քաղաքապետարանի կողքին գտնվող «Շանթ» սրճարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    Պիտի ասեմ որ ուշադրությամ կարդացի ընտրություններում 2 տոկոս հավաքած թեկնածուի հետ հարցազրույցը եւ մի շարք հարցեր ունեմ որ ինձ մոտ առաջ եկան: Առաջինը իհարկե «պոպուլիզմին», թերեվս հարգելի պատգամավորը նկատի ունի այն փաստը որ ընտրողների մեծ մասի համար Րաֆֆին ավելի հավատալի թեկնածու է եղել քան նախկին կառավարության Նախագահը: Նրա կառավարման տարիներին իրեն տնտեսագիտական գիտելիքները չեն սատարել իրավական միջոցներով ապահովել իրեն առաջարկած դեմոկրատական կապիտալիզմը ապահովելը:
    Պարոն Բագրատյանը խոսում է Հայաստանում գոյություն ունեցող ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՅԻ մասին եվ ինձ համար շատ հետաքրքիր է թե մեր հարգելի տնտեսագետը, որ թերեվս հավակնություն ունի տնտեսագիտության ասպարեզում առաջին հայ Նոբելյան մրցանակակիրը լինել, ասի թե ում նկատի ունի որպես բուրժուաներ, կրցկակալ թռցնող մեր պատգամավորին թե պազի նախկին վարորդ, Նախագահի սիրելի եղբորը: Բուրժուա կամ բուրժուզիա ինչքան ես եմ հասկանում մարդ կամ մարկանց մի որակ է որոնք հիմնվելով որոշակի տնտեսական եվ ուրիշ մասնագիտական գիտելիքների վրա արտադրության միջոցների սեփականության պայմաններում, կազմակերպում են հասարակության համար պահանջարկ ներկայացնող ապրանքների արտադրություն կամ ծառայություններ: Որպես բուրժուայի վառ օրինակ մտքիս եկավ իմ անավանակից հայրենակիցը, Գալուստ Գյուլբենկյանը, որը իր գործունեությունը, գործարարությունը հիմնել էր հիմնարար գիտլիքների վրա… Բուրժուզիա ունենալ , «սոցիալիստական անհասկանալի հասարակարգը» կազմաքանդվելուց հետո, մութ ու ցուրտ տարիներ տեսած մի աղքատ երկրում եվ հատկապես մի անհասկանալի իրավական կառավարման ձեվի պայմաններում որի ներկայացուցիչներն էին մեր սնսեսագետը եվ մեծ պատմաբանը 90 ական թվերին, դա էր իրենց Դեմոկրատական
    Կապիտալիզմը արդյոք: Մեր Հայրենիքը իրականում Ռուսական ճորտատիրությունից հետո վերապրեց …«զարգացած սոցիալիզմի» տարիները որի ընթացքում ավելի ամրապնդվեցին ճորտատրությունից մնացած ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ հոգեբանությունը… որը մինչեվ հիմա մնում է հմնական պէտական իշխանության գործելակերպը… ինչ բուրժուզիայի մասին է խոսքը…Մեր երկիրը դեռ իրական կապիտալիստական հարաբերությունների ֆորմացիայի կարծում եմ չի անցել… դրա համար ոչ իրավական պայմաններ կան եվ ոչ էլ հասարակական հարաբերությունների առկայություն…իրկանում ավելի ստրկատիրական կամ գուցե ճորտատիրական հարաբերություններ որի հիմքը դրվեց 90 ականների սկզբում…

    Հարգանքներով Գալուստ Ենոքյան

  2. Galust says:

    Դե նա հենց այդ հարցն էլ քննարկում է իր հարցազրույցում: Նշում է, որ օլիգարխիան չվերացնելու, բիզնեսն ու քաղաքական իշխանությունը չտարանջատելու դեպքում, երկիրը դատապարտված է: Երկրին թթվածին է պետք դեմոկրատիայի տեսքով:

    • Galust Yenokyan says:

      Հարգելի իմ անվանակից, իմ կարծիքով նա քննարկում է ընտրողների ձայները իրեն «վերադարձնելու» միտումով… իսկ «ժողովրդավարական կապիտալիզմ»? գաղափարը ինքը հնարավորություն ուներ իրականացնելու դեռ 90 ականներին, բայց ավաղ ՊԱՐՏՎԵՑ…

      • Galust Yenokyan says:

        Կուզեի ավելացնել որ «Ժողովրդավարական կապիտալիզմ» կառուցել ուզողը 90 ականներին պիտի փորձեր մեծ պատմաբանի հետ ձերբազատվել Խորհրդային շրջանի Պետական կառավարման ձեվից եվ նաեվ բոլոր ղեկավարման ձգտող կոմունիստներից ու կոմսոմոլներից, քանզի նրանք ղեկավարման ձգտում էին միմիայն շահադիտական տեսանկյունով…

  3. Նազիկ says:

    Երբեք չեմ մոռանա Բագրատյանի տարիներ առաջ հնչեցրած թևավոր խոսքը.,,Տոկոսային հարաբերությամբ բոլորս լավ ենք ապրում,,:Երբ ժողովուրդը լույս չուներ,հաց չուներ,երկրից փախչում էր,իսկ ինքը իր կողմնակիցների հետ վայելում էր հեշտությամբ ձեռք բերված հարստությունը:Ոչ ոք չի մոռացել,ոչինչ չի մոռացվել- պ.Բագրատյան:Ժողովուրդը հիշողության հետ կապված խնդիրներ չունի.անհօգ եղեք:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930