Լրահոս
Օրվա լրահոսը

Քավոր Հարութի անչափահաս որդուն կալանավորեցին ու ուղարկեցին Աբովյան

Ապրիլ 28,2013 17:03

Հենց նոր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախնական  երկու ամիս ժամկետով կալանքի տակ պահել  Գյումրու կրակոցների գործով ձերբակալված քավոր Հարութի անչափահաս որդուն` Գևոր Խաչատրյանին: Նա  այս ընթացքում կգտնվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: Հիշեցնենք, որ 1995 թվականին ծնված այս երիտասարդը կասկածվում է  ապօրինի զենք կրելու մեջ: Ինչպես 3 օր առաջ պարզաբանեց  Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը. «Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել, դեպքից անմիջապես հետո, նա հայտնվել է դեպքի վայրում`փամփշտակալով և փամփուշտներով AK 74 տեսակի ինքնաձիգով»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրու Շիրակացի փողոցում գտվող «Ցածր գներ» խանութի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես այս երիտասարդը, լսելով իր հոր վրա  կրակելու մասին, մայկայով, դուրս է վազում տնից` իր հետ վերցնելով տանը գտնվող ինքնաձիգը:

Հիշեցնենք, որ Շիրակացի փողոցում հնչած կրակոցներն ու  մարդասպանությունը տեղի ունեցավ հենց քավոր Հարութի տղայի  պատճառով: Վերջինս  նախագահական ընտրություններից առաջ Սլաբոդկա թաղամասում մետաղաձողով կոտրել էր  Վարդան Ղուկասյանի եղբորորդու` 31-ամյա Նիկոլայ Ղուկասյանի գլուխը: Ու թեև այս փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել, Ղուկասյանների որդիները  որոշել էին անձամբ վրեժխնդիր լինել`օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում կրակոցներ արձակելով: Այդ կրակոցներից  սպանվեց   ԱԺ պատգամավոր Մարտուն  Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր թիկնապահն`36-ամյա Շեկոն, իսկ այդ նույն հորեղբոր` Սերոբի երեխաների կնքահայր  քավոր Հարութը ծանր մարմնական վնասվածքներով,  ոստիկանների հսկողության տակ պառկած է Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930