Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մեծ ցանկությունն այն է, որ երիտասարդները մնան Կովսականում». ԼՂՀ ազատագրված տարածքում ապրող երիտասարդների ցանկությունը

Ապրիլ 29,2013 19:40

Ապրիլի 27-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում մեծ տոն էր: Կովսականցիները մեծ շուքով նշում էին ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը իրենց քաղաքում: Բնակիչների կողքին էին հայտնի կատարողներ Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Հովհաննիսյանը, Մկրտիչ Մկրտչյանը,  Արսեն Գրիգորյանը (Մրոն), Ռուբեն Սասունցին, Արաբո Իսպիրյանը, Դավիթ Ամալյանը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: DSCF4854 Միջոցառման մտահղացման հեղինակներից կովսականցի Արթուր Հովհաննիսյանը պատմում է՝ ինքը 1999 թվականից է՝ ապրում է այստեղ, այսպիսի միջոցառում մինչ այս չի եղել. «Տարատիպ համերգներ, միջոցառումներ սեպտեմբերի 2-ին կամ մայիսի 9-ին են կազմակերպվում՝ Շուշիում, Ստեփանակերտում. մեզանից քչերն են հնարավորություն ունենում մասնակցել դրանց: Ես էլ քանի որ երիտասարդ եմ, գիտեմ, թե ինչի կարիք ունեն այստեղ ապրող երիտասարդները: Այսպիսի միջոցառումները շատ ուժ կտան նրանց, հատկապես այսպիսի երգերը»,- ասում է նա: Պատմում է՝  միջոցառման ծրագրերով դիմել էր տարբեր կառույցների, սակայն  ինչ-ինչ գործոններով պայմանավորված դրական պատասխան ոչ մի տեղից չէր ստացել: DSCF4819Նկատել էր՝ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքն առավել շատ է մտահոգված տարածաշրջանի կյանքով, որոշել էր նրանց էլ դիմել: «Ասպրամի հետ ծանոթացել եմ Թաթուլ Կրպեյանի կիսանդրին Կովսականում դնելու ժամանակ, նկատեցի՝ նվիրված է այս տարածքին, ինքն էլ միշտ ասում էր, որ սա իմ երկրորդ տունն է: Այսպիսի միջոցառումը մեծ ծախսերի հետ էր կապված, համերգի ծրագիրը շատ մեծ էր, նման երգիչների կազմը  հասցնել Կովսական, շատ բարդ էր, օգնության հզոր ձեռք մեկնեց Կրպեյան ընտանիքը՝ Թաթուլ Կրպեյանի աղջիկ՝ Ասպրամը»,- ասում է Արթուրը: Մեծ հույս է հայտնում, որ այսպիսի միջոցառումները շարունակական կլինեն. «Որովհետեւ երիտասարդները դուրս են գալիս էս տարածքներից, հասկանում են՝ այստեղ բան չկա, ամեն օրդ միապաղաղ ա՝ ընտանեկան հոգսերով, անձնական խնդիրներով, ոչ մի այլ բան չունես անելու. ո՛չ մշակութային կենտրոն կա, ո՛չ զբաղմունք կա»: Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ այսպիսի միջոցառումները կփոխեն մարդկանց կյանքը, երիտասարդներին նոր լիցք կտան. «Մեզ մոտ  ակտիվ, խելացի երիտասարդներ շատ կան, բայց չունեն հնարավորություն ինչ-որ բան անելու, որովհետեւ շատ սահամանափակ ա իրանց համար ամեն ինչ. ոչ նորմալ ինտերնետ կապ կա, հեռախոսի կապն ա թույլ, TV չունենք նորմալ, ապրում ենք Արցախում, Արցախի հանրային ալիքը մեզ մոտ ցույց չի տալիս, որը իրականում մեզ շատ պետք է: Երիտասարդները կուզեն աշխատեղ լիներ: Հիմնականում գնում են Ստեփանակերտ սովորելու կամ եթե հնարավորություն ունեն Երեւան, համեմատություններ են անում Կովսականի եւ այդտեղի միջեւ, գտնում են աշխատանք, եւ պարզ է, չեն ուզում այլեւս գալ այստեղ: Դրա համար եթե նման բաներ շատ անենք այստեղ, համերգներ լինեն, թատրոններ լինեն, ինչքան լավ կլինի, որ օրինակ՝ Կովսականի բնության գրկում մի ներկայացում բեմադրեն. պետք չի բեմ, տեխնիկա եւ այլն, թող միայն դերասաններ գան այստեղ, ներկայացում խաղան,-ասում է Արթուր Հովհաննիսյանը եւ հավելում,-իմ մեծ ցանկությունն այն է, որ երիտասարդները մնան Կովսականում: Երիտարադները շատ են անհրաժեշտ էս տարածաշրջանին, եթե ամեն երիտասարդի ընտանիքում մի երեխա ծնվի, մեծ տոն կլինի Կովսականում: Այստեղ յուրանքանչյուր ընտանիք, որ մտնում է, բոլորն ուզում են օգնել: Ճիշտ է, սկզբից մի քիչ ճնշող է՝ փլատակներից նոր տուն սարքելը, բայց երբ մի քիչ մնում ես, ընտելանում ես, սիրում ես, ու երբ դուրս ես գալիս, կարոտում ես: Այստեղ Սիրիայից եկած մոտ յոթ ընտանիք կա, յոթն էլ բազմազավակ, իրանք էլ շատ մեծ ծրագրեր ունեն Կովսականի հետ կապված»:DSCF4860

Երիտասարդ բնակիչը նկատում է՝ Կովսականը նոր սկսվող քաղաք է՝ համարյա տասնութ տարեկան: «Արդեն հասուն տարիքում ա: Եթե մենք չօգնենք, որ այն ոտքի կանգնի, մտածենք, թե դա պետք ա անի միայն նախագահը, վարչապետը, քաղաքապետը, մենք ոչինչ չանենք, ոչ մի բան չի ստացվի»,- ասում է Արթուրը:

Միջոցառման նախաձեռնության մասին խոսեցինք նաեւ Թաթուլ Կրպեյանի աղջկա՝ Ասպրամ Կրպեյանի հետ, ում հետ զրույցը ներկայացնում ենք տեսանյութում.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930