Լրահոս
Օրվա լրահոսը

Թողարկվել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ուղեցույց

Հուլիս 13,2013 17:08 Share

2013թ. մայիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր էր ուղարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` ԿԸՀ-ի ուշադրությունը հրավիրելով ընտրությունների ընթացքում տեղ գտած բացթողումների, հանձնաժողովի անդամների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի հոդվածների պահանջները չպահպանելու վրա:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԿԸՀ-ում քննարկվել է միջնորդագիրը եւ փորձագիտական աջակցությամբ մշակվել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ուղեցույց, որը ներառել է նաեւ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերի համապատասխան հոդվածները:

Երեւան քաղաքի ավագանու` 2013թ. մայիսի 5-ի ընտրությունների ընթացքում հարուցված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքներով ակնհայտ էր դարձել, որ արձանագրված ընտրախախտումների որոշակի տեսակներ հնարավոր են միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի հանցակցությամբ, կամ, առնվազն, պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետեւանքով, այսինքն` հանձնաժողովը պատշաճ չի իրականացրել իր լիազորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել