Շեքսպիրի «Գլոբուս» թատրոնը ամբողջովին այրվել է 1613 թվականի հունիսի 29-ին՝ «Հենրի VI» պիեսի բեմականացման ժամանակ:Կառուցվել է 1599 թվականին առաջին լոնդոնյան հանրության մատչելի թատրոնի մասերից, որը պարզապես կոչվում էր «Թատրոն»: Այն կառուցել էր Ջեյմ Բյորբիջը 1576 թվականին: Հողը 21 տարով վարձակալված էր, բայց հողատերը 1598 թվականին բարձրացրեց հողահարկը և Ջեյմ Բերբեջը մաս-մաս քանդեց թատրոնը, վերակառուցեց նոր տեղում՝ Թեմզայի մոտ և անվանեց այն «Գլոբուս»:
Ուրան մոլորակի բոլոր արբանյակներն անվանել են շեքսպիրյան կերպարների անուններով:
Շեքսպիրը վարել է երկու կյանք: 17-րդ դարում նա արդեն հայտնի դրամատուրգ էր Լոնդոնում, սակայն հայրենի Ստրատֆորդում, որտեղ ապրում էին նաև նրա կինն ու երեխաները, հայտնի էր իբրև գործարար:
Google որոնողական համակարգում գոյություն ունի Շեքսպիրին վերաբերվող շուրջ 157 միլիոն կայքէջ:
Նշանավոր անգլիացի բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրը մասնագիտությամբ եղել է դերասան: Մահացել է 1616թ.-ին: Նրա մարմինը թաղվել է Ստրատֆորդի Սուրբ Երրորդություն եկեղեցում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: