Լրահոս
Օրվա լրահոսը

Բոբ Դիլան. «Նոբելյան մրցանակ ստանալը նման է լուսին թռչելու»

Դեկտեմբեր 11,2016 16:50

Դեկտեմբերի 10-ին կայացավ Նոբելյան հեղինակավոր մրցանակաբաշխությունը,, որի ընթացքում   շվեդական եւ  նորվեգական հանձնաժողովների կողմից տրվում են մրցանակներ տարբեր ոլորտներում:  2016թ. Գրականության նոբելյան մրցանակը շնորհվել էր ամերիկացի բանաստեղծ, հեղինակ-կատարող Բոբ Դիլանին՝ «ամերիկյան երգի ավանդույթում նոր բանաստեղծական լեզվի մշակման համար», որը հանգամանքների բերումով չի մասնակցել արարողությանը:  Արտիստն իր Նոբելյան ճառում գրել է, որ նման հնչեղ մրցանակ ստանալը լուսին թռչելու նման է. «Եթե ինչ-որ մեկը երբեւէ ասեր, որ ես նվազագույն շանս ունեմ Նոբելյան մրցանակ ստանալու, կմտածեի, թե դա նույնն է, ինչ  գտնվես Լուսնի մակերեւույթին»:

bob dilan

Դիլանը նաեւ ներողություն է խնդրել, որ չի կարողացել մասնակցել Ստոկհոլմում կայացած Նոբելյան ճաշկերույթին:

bob dilan

Արտիստը խոստովանել է, որ երբ տեղեկացել է մրցանակ ստանալու մասին, իսկույն հիշել է Շեքսպիրին: Երաժշտի խոսքերով, բրիտանացի դրամատուրգը իրեն երբեք գրող չի համարել: Ինչ վերաբերում է Դիլանին, ինքը նույնպես երգերը գրել է բեմից հնչեցնելու եւ ոչ թե ընթերցանության համար:

nobel2 bob dilan

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարները` Նոբելյան մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031