Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր փաստեր Շեքսպիրի մասին

Օգոստոս 17,2013 18:49

1. Շեքսպիրը ամուսնացել է 17 տարեկանում: Նրա կինը 26-ամյա Աննա Հեֆավայն է:

2. Շեքսպիրը թեպետ ունեցել է 3 երեխա` 2 աղջիկ և որդի, բայց նրա որդի Հեմենթը մահացավ 1596թ.-ին: Այդ պատճառով Շեքսպիրը զրկվեց ժառանգից:

3. Շեքսպիրը իր ողջ կյանքի ընթացքում գրել է 154 սոնետ, 37 պիես:

1080550_356635151133218_19830718_nՇեքսպիրը անգլերեն լեզվով գրած երկրորդ ամենամեջբերվող հեղինակն է՝ աստվածաշնչյան հեղինակներից հետո:

1080897_356635931133140_1022896362_nՇեքսպիրի «Գլոբուս» թատրոնը ամբողջովին այրվել է 1613 թվականի հունիսի 29-ին՝ «Հենրի VI» պիեսի բեմականացման ժամանակ:Կառուցվել է 1599 թվականին առաջին լոնդոնյան հանրության մատչելի թատրոնի մասերից, որը պարզապես կոչվում էր «Թատրոն»: Այն կառուցել էր Ջեյմ Բյորբիջը 1576 թվականին: Հողը 21 տարով վարձակալված էր, բայց հողատերը 1598 թվականին բարձրացրեց հողահարկը և Ջեյմ Բերբեջը մաս-մաս քանդեց թատրոնը, վերակառուցեց նոր տեղում՝ Թեմզայի մոտ և անվանեց այն «Գլոբուս»:1080225_356637104466356_1005427813_n

Ուրան մոլորակի բոլոր արբանյակներն անվանել են շեքսպիրյան կերպարների անուններով:1081230_356637771132956_1922606837_n

Շեքսպիրը վարել է երկու կյանք: 17-րդ դարում նա արդեն հայտնի դրամատուրգ էր Լոնդոնում, սակայն հայրենի Ստրատֆորդում, որտեղ ապրում էին նաև նրա կինն ու երեխաները, հայտնի էր իբրև գործարար:1078170_356638731132860_1194909214_n

Google որոնողական համակարգում գոյություն ունի Շեքսպիրին վերաբերվող շուրջ 157 միլիոն կայքէջ:

1080553_356640557799344_1995819360_nՆշանավոր անգլիացի բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրը մասնագիտությամբ եղել է դերասան: Մահացել է 1616թ.-ին: Նրա մարմինը թաղվել է Ստրատֆորդի Սուրբ Երրորդություն եկեղեցում:

1080535_356642914465775_700434478_n

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031