Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Շունն ու կատու»-ից մինչև «Ամայացող Շարքեր» և հայրենասիրություն». 14–ամյա ինքնուս դերասանի մասին

Օգոստոս 29,2013 18:18

«ՀՀ քաղաքացի մի՛ լքիր քո հողը, թեկուզ և գտնվում ես անելանելի իրավիճակում, պայքարի՛ր, զուր չպայքարեցին քո ազատության համար տասնյակ հազարավոր հերոսները, վաղը մյուսների համար դու կլինես հերոս: Ամեն հայ պիտի զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի»: Սա  14–ամյա Դավիթ Աբրահամյանի ներկայացման գլխավոր միտքն է:  Վերջերս ինքնաշեն թատրոնում կայացավ նրա ներկայացումը՝  «Ամայացող Շարքերը»: Մոնոներկայացումը վերաբերում էր արտագաղթին:

«Սա իմ ստեղծագործական կարիերաի գլուխգործոցն է: Ներկայացման մեջ ես մեր երկիրը նմանեցնում եմ մեր այսօրվա թատրոնին՝ օրեցօր « Ամայացող Շարքեր», դատարկ դահլիճներ, ուր բեմի վրա խաղում է մի մեծ սուտ»,-պատմում է Դավիթը: Նշենք, որ ներկայացման հիմքերն են՝ Պարույր Սևակը և Արթուր Մեսչյանը:  Բեմում Դավիթը միայնակ էր՝ ինչպես միշտ: Հարցին, թե արդյոք դժվար չէ ողջ ներկայացումը խաղալ միայնակ, պատասխանում է. «Իհարկե դժվար է 1:30 ժամ միայնակ խաղալը, սակայն ես դրանից մեծ բավականություն եմ ստանում»:

Դավիթը սովորում  է  Հ.Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրում: Փոխադրվել է  10-րդ դասարան: Միջնակարգ դպրոցն ավարտել է կարմիր դիպլոմով:

Դերասանությամբ սկսել է զբաղվել սկսած  4 տարեկանից: Սակայն իր խոսքով՝ դա սիրողական մակարդակի էր,  10 տարեկանից սկսած ավելի լուրջ է վերաբերել դերասանությանը: Պատմում է. « 4 տարեկան հասակում նայեցի «Խաթաբալադա» ներկայացումը, և դրանից հետո իմ մոտ սեր առաջացավ դեպի դերասանական արվեստը, թատրոնը: Առաջին ներկայացումը որ ես խաղացի,  Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» էր, որ մինչև հիմա անգիր հիշում եմ»: Դավիթը նաև նշում է՝ սկզբում ծնողներն  էին իր համար գրքեր կարդում, իսկ ինքը բեմադրում էր, սակայն տառաճանաչ դառնալուն պես տարվեց գրականությամբ:

Դավիթը ներկայացումներ տալիս էր ամենուր՝ թե՛ տանը, ՛թե բակում, և թե շենքի մուտքում: Հանդիսատեսը հիմնականում  հարազատներն էին, ովքեր այդ պահին տանն էին: Իսկ բակում նրան սպասում էին ընկերներն  ու հարևանները, ովքեր  գովեստի խոսքերով միշտ աջակցում էին և քաջալերում: Դպրոցում հանդեսների ժամանակ լավագույն դերերը նրանն էին: Նույնիսկ մասնակցել է ավարտական դասարանի վերջին զանգին, սակայն նշում է ՝  լավագուն դերը, որ խաղացել է դպրոցում, «Կոմիտասն»-է եղել:

Դավիթը որևէ թատերական խմբակ չի հաճախել, ինքնուս է, չի ցանկացել կորցնել տաղանդն ու ձուլվեր բոլորին. «Պատճառն այն է, որ այնտեղ նրանք ինձ կհավասարեցնեն բոլորի հետ և ես չեմ կարողանա ցուցադրել իմ բոլոր ունակությունները: Այդպես տաղանդս կկորի: Հիմա ես միայն ցանկանում եմ ասմունքի անհատական դասերի գնալ, շնչառական խնդիրներս շտկելու համար: Ես փորձում եմ կառուցել իմ խաղը, ոչ թե ընդօրինակեմ ուրիշից»:

 

Հարցին, թե այնուամենայնիվ իրեն որևէ մեկն օգնում է, ուղղություն տալիս է, նա պատասխանում է. « Օգնել ոչ, սակայն սցենարի  և ներկայացման առումումով ինձ  ուղղություն  է տալիս իմ հանդիսատեսը: Մինչև ներկայացման պրեմիերան, ես փորձերին հրավիրում եմ հորս, ով ինձ ասում է ներկայացման լավ ու վատ կողմերը, ես էլ շտկում եմ»:

Նշենք, որ Դավիթի հայրը՝ Արսեն Աբրահամյանը ՀՀ Սեղանի թենիսի պատանիների գլխավոր մարզիչն է, իսկ  եղբայրը՝ Գևորգ Աբրահամյանը ՀՀ բազմակի չեմպիոն է: Հարցին, թե ապրելով սպորտ սիրող և նախընտրող միջավայրում ինչպե՞ս է, որ նա չընտրեց այդ ուղղին,Դավիթը պատասխանում է. «Ես մոտ 3 տարի հաճախել եմ սեղանի թենիսի, սակայն վերջիվերջո հասկացել եմ, որ իմ տեղը բեմում է: Ցանկացած մասնագիտության համար պետք է տաղանդ ունենալ: Իմ տաղանդն էլ բեմի վրա է երևում»: Հայ դերասաններից նա առանձնացնում է Մհեր Մկրտչյանի,  Սոս Սարգսյանի,  Արթուր Ութմազյանի, Գուժ Մանուկյանի և Ռոբերտ Հարությունյանի անունները:

Դավիթի գլխավոր նպատակն իր  մասնագիտության մեջ  լավագույնը լինելն է: Ձգտում է կառուցել իր սեփական թատրոնն  ու  կայանալ որպես լավ դերասան:  Հիմա ներկայացումները բեմադրվում է  իրենց տան ներքևի հարկում: Մուտքն  ազատ է բոլորի համար:

Հարցին, թե հասցրել է երկրպագուներ ձեռք բերել, պատասխանում է՝ ներկայացումից հետո  միշտ քննարկում են անցկացնում ու հենց այդ ժամանակ ստեղծվում է իրենց կապը. «Մենք ծանոթանում ենք, իսկ արդեն մյուս ներկայացումներիս նրանք գալիս են ոչ թե անծանոթի,  այլ մտերիմների կարգավիճակով: Նրանք  իմ արվեստը գնահատողներն են»: Դավիթ ինքն իրեն բնորոշում է ուրախ, կատակասեր, հետաքրքրասեր մարդ, նաև գիժ հայրենաասեր:

Հարցին՝  հետագայում իրեն  կտեսնե՞նք միայն թատրոնում, թե նաև հեռուստատեսությունում, նա պատասխանում է՝ երկուսում էլ, բայց ոչ սերիալում խաղալուց: «Ես իրական արվեստը գնահատում եմ փողից: Ես կփորձեմ պատասխանել Մեսչյանի բառերով. մեր երկիրը նման է ճատրակի, որի խաղադաշտերի վրա շարված են լոկ սևերը,  կյանքի բեմից դուրս շպրտված լուռ հեռացել են՝ սպիտակները: Մեր երկիրը այսօր դարձրել են մի թշվառ թատրոն:  Իսկ այս իրավիճակից դուրս գալու համար ես կարծում եմ՝ պետք է միանալ, համախմբվել, չհնազանդվել, չընդվզել, քանի որ մենք հիմա գնում ենք դեպի ինքնակործանում: Ես այս ներկայացումը՝ «Ամայացող Շարքերը», բեմադրել եմ հենց դրա համար, և այն ավարտվում է Սևակի «Եկեք միանանք»-ով:

Դավիթը նշում է՝ իր բոլոր ներկայացումներում առաջինը մտածում  է,  թե հանդիսատեսն իր հետ ինչ կտանի տուն. «Այս անգամ նա իր հետ տարավ միանալու պատգամ»:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Հարգելի Նազենի Բաղդասարյան, կավ ես արել, որ գրել ես այս շնորհալի պատանու մասին, բայց երևի ներկա գտնվել ես նրա ներկայացմանը… Ուրեմն, նրա ներկայացման մեջ Սևակը և Արթուր Մեսչյանը չեն միայն: Նա մի ամբողջական հատված խաղում է իմ ,,Ձուկն առանց ջրի,, պիեսից, որը ներկայացվում է Երևանի Դրամատիկական թատրոնում: Ես այդ հատվածը չեմ նայել, սակայն Դավիթն ինձ ասել է, որ ներկայացումից առաջ այդ մասին հայտարարում է… Իսկ եթե չի հայտարարել… Ուրեմն, գեղեցիկ չէ… Այդ երևույթի անունը տգեղ է… Ես նրան այդ մասին ասել եմ, մոտ 30 րոպե ներկա լինելով նրա փորձին և ուղղորդումներ անելով դեպի շնչառական վարժությունները, դեպի խոսքի ճիշտ մատուցումը… Եթե այդ մասին էլ չի ասել… Ի՞նչ ասեմ… Կամ գուցե ասել է, դու՞ ես մոռացել…

  2. Դավիթ says:

    Հարգելի պարոն Մութաֆյան ես այդ հատվածը վաղուց հանել եմ սցենարից:Քանի որ այն ըստ իս ավելորդ էր:Այդ հատվածով ներկայացումը խաղացել եմ մեկ անգամ ու ներկայացումից առաջ նշել եմ,որ դա ձեր գրածն է:Իսկ ձեր ասած այդ մի անբողջ հատվածը տևում է ընդամենը 2 րոպե:

  3. Արփինե says:

    Ապրես Դավիթ ջան, կխնդրեի քեզ գրել քո էլ-հասցեն:

  4. Սոնա says:

    Դավիթ ջան, շատ լավ ես արել, որ հանել ես այդ թույլ հատվածը: Կեցցես:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031