Լրահոս
Օրվա լրահոսը

Սթիվ Ջոբսի մասին ֆիլմն արդեն համացանցում է

Սեպտեմբեր 24,2013 14:49

Սթիվ Ջոբս՝ մարդ, ում անունը պատմության մեջ գրվեց որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ մարքեթինգային ռազմավարությունների նորարար: Նա հայտնի դարձավ որպես «Apple» ընկերության ստեղծողներից մեկը, ում կյանքը միշտ չէ, որ ստաբիլ եւ կանխատեսելի էր: Նա չկարողացավ վճարել ուսման համար Ռիդ քոլեջում, բայց դեկան Ջեկ Գուդմանի երաշխավորությամբ հաճախեց դասախոսությունների: Կյանքի ամբողջ ընթացքում ձգտեց ինքնաճանաչման, փորձեց գտնել կատարյալ արտադրանք ստեղծելու ճանապարհը:

Համաշխարհային կինոէկրանին արդեն բարձրացել է ֆիլմ լեգենդար մարդու կենսագրության մասին: Մեկի, ով իր ընկերոջ՝ Սթիվ Վոզնյակի հետ միասին հիմնադրեց «Apple» ընկերությունը եւ որոշեց փոխել աշխարհը:

«Գայթակղության կայսրություն» (The empire of temptetion) ֆիլմը վավերագրական դրամա է՝ հոլիվուդյան հայտնի դերասան Էշտոեն Կուտչերի գլխավոր դերակատարմամբ:

Ֆիլմը սեպտեմբերի 19-ից արդեն համացանցում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30