Լրահոս
Օրվա լրահոսը

Փշրվող կարծրատիպեր

Մայիս 16,2014 10:27

Մենք բոլորս ապրում ենք կարծրատիպերով` ազգային, քաղաքական, սոցիալական, ոմանք գուցե նաեւ՝ կրոնական: Հրաժարվել բոլոր կարծրատիպերից հնարավոր չէ` դրանք մեզ օգնում են որոշակի կրկնվող իրավիճակներում ցուցաբերել նմանատիպ վարք: Եթե ամեն մի իրավիճակում մենք մտածենք, թե ինչպես է պետք վարվել, դա, հավանաբար, շատ կդժվարացնի մեր կյանքը:

Սակայն կա հակառակ ծայրահեղությունը` ընդհանրապես չմտածել, չվերլուծել եւ կյանքին մոտենալ արդեն պատրաստի դեղատոմսերով` բոլոր հարուստները (Հայաստանում) գող են, բոլոր թուրքերը արյունարբու են, բոլոր ռուսները հարբեցող են, բոլոր եվրոպացիները` միասեռական: Չեմ բացառում, որ մեկընդմիշտ այսպիսի համոզմունքներ ձեւավորելով, ավելի հեշտ է ապրել: Սակայն արդյոք մի՞շտ է պետք ձգտել նման պարզության:

Ես էլ, բոլորի նման, առաջնորդվում էի եւ շատ հարցերում, հավանաբար, առաջնորդվում եմ սխալ, կեղծ կարծրատիպերով: Հիմա, բնականաբար, կարող եմ խոսել այն կարծրատիպերի մասին, որոնցից հրաժարվել եմ: Առաջինը Հայ հեղափոխական դաշնակցության մասին է: Կարծրատիպն այն էր, որ դա հեղափոխական, ծայրահեղական, «փանջունիական» կազմակերպություն է, որը հանուն ինչ-որ ցնորական «տեսլականների» եւ անիրատեսական «պատմական երազանքների» պատրաստ է քանդել ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:

Ինչ խոսք, նման դրսեւորումներ եղել են եւ կան, իսկ այդ կուսակցության գաղափարախոսությունը շարունակում է ինձ համար խորթ մնալ: Բայց այժմ ես վստահ եմ, որ դաշնակցականների ճնշող մեծամասնությունը` թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, ինձնից ոչ պակաս են շահագրգռված, որ Հայաստան պետությունը ամրանա եւ զարգանա: Ինչի՞ շնորհիվ է այդ կարծրատիպը քանդվել: Պարզ է, որ տեղեկատվություն հավաքելու, կարդալու, ուսումնասիրելու, դիտարկելու, կարծրատիպին հակասող ինֆորմացիայի համար բաց լինելու շնորհիվ:

Երկրորդ կարծրատիպը, որից ես հրաժարվել եմ, «ախպարների» մասին է: Իբր նրանք ժլատ, քաղքենի, կեղծավոր, իրենց շքեղ տներում Արարատի նկարի երկրպագությամբ բավարարվող մարդիկ են: Նույնիսկ նրանց արեւմտահայերենն էր ինձ համար բավականին զավեշտալի հնչում: Վերջին փաստարկը, որը կոտրեց այդ կարծրատիպը, վերջին 2-3 տարիներում հայրենիք եկած սիրիահայերն են: Պարզ է, որ մեծահարուստներն այստեղ չեն գա` ավելի բարեկեցիկ երկրներ կան: Նրանք, ովքեր Հայաստան են եկել, միջին խավի ներկայացուցիչներ են` առեւտրականներ, արհեստավորներ, ծառայողներ: Նրանք, ում հետ ես շփվել եմ, համեստ, աշխատասեր, չափած-ձեւած մարդիկ են: Այդ մարդիկ ամենեւին չեն տեղավորվում «ախպարի» իմ նախկին կարծրատիպի մեջ: Նույնիսկ նրանց լեզուն է ինձ համար այլեւս գեղեցիկ հնչում: Նրանք ոչ թե «ախպար են», այլ եղբայր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Պետք է պարզապես մարդուն նայել ոչ թէ աշխարագրական տեղանքով (նկատի ունեմ ծննդավայրը՛ Ղարաբաղցի,Ապարանցի,ախպար) այլ որպես անհատ և այդ տեսանկյունից գնահատել նրա արժանիքները: Բայց թէ ինչու չի ստացվում’ չգիտեմ, երևի խանգարում են Ձեր կողմից նշված կարծրատիպերը:

  2. Հարգելի պրն Աբրահամյան:
    Ցավում եմ,որ հատկապաես սիրիահայերի դժբախտությունը, եւ նրանց մոտիկից (թերեւս), զգալը փոխեց Ձեր կարծրատիպը «ախպարների»հանդեպ այն դեքում,երբ նրանք(ախպարները)Սովետ են սկսել գալ(մեծ քանակով)դեռ 1946թվից,(մեկն էլ՝ ես) արժանանալով ,ինչպես Դուք եք ասում,«ախպար»ի «պատվին»…:Կարծում եմ Ձեր պես խելացի անձնավորության համար մի քիչ երկար ժամանակ է պահանջվել խափված ախպարներին հասկանալու համար,խափված ,քանզի երբ ախպարները եկան ,երկրում համատարած թշվառություն էր ու սով,( հասկանում եմ,պատերազմ էր) քիչ էր,մեկ էլ ծաղրանքը… :Նաեւ հավատացեք,որ նրանց մեծ մասը,բացի Ձեր ասած Մասիսի նկարին երկրպագելով, Հայրենիք եկան մաքուր,ազնիվ զգացմունքներով…
    Ինչեւէ:
    Շնորհավորում եմ Ձեզ, կարծրատիպերից ձեռբազատվելու համար…(տարոսը մյուներին):

    • Գալուստ Ենոքյան says:

      Արամ, քո կարծրատիպը «ախպարների» վերաբերյալ իսկապես «բետոնից» է եղել, քանզի արվեստին մոտ կանգնած մարդ էս… Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, Գոհար Գասպարյանը, Օհան Դուրյանը…բոլորովին էլ հարուստ մարդիկ չեին…մենք ապրում էինք Բրյուսովի կանգառի ետեվում ժամանակին գոյություն ունեցած բարաքներում եվ Երեվանի այլ մասերում եվս «ախպարների» համար կառուցված բարաքներում…«հարուստներ» կային բայց մի մասից հայրենի կուսակցունը «բարեկամաբար» վերցրել էր «ֆաբրիկաները» իսկ տիրոջը որպես բանվոր գործի էին ընդունել սեփական «հիմնարկում»…

      • Գալուստ Ենոքյան says:

        Կուզեի ավելացնել…ինձ մոտ էլ կային կարծրատիպեր «տեղացիների» վերաբերյալ որ «փշրվեցին» …թե նրանք շռայլ են եվ անշահախնդիր…նայեք ձեզ շրջապատող «մկներին» ու սերժերին… Իսկ Արեվմտահայերենի վերաբերյալ խորհուրդ կտամ լսել Հայկական Ռադիոյի Հրաչյա Ներսիսյանի ձայնագրած Պետրոս Դուրյանի բանաստեթծությունները… իսկապես Հայ Լեզվի Գոհարներ են…

  3. Արսեն says:

    Առաջընթաց չեմ տեսնում։ Նրանք առաջ «ախպար» Էին, նրանք հիմա «եղբայր» են։ Մի կարծրատիպը փոխարինվեց մյուսով, այսինքն՝ «գնահատողը» էլի «մենք» ենք։ ԵՎ եթե մեր շահերը կամ քմահճույքները պահանջեն վաղը «նրանք» «եղբայր»-ից կռառնան «բաջանաղ»՝ կհալածվեն, կգնդակահարվեն կամ կուղարկվեն Սիբիր՝ էլի այդպես՝ «խմբով»…
    Խմբով գնահատես… խմբով էլ կգնահատվես…

    • Արսեն says:

      «Առաջընթաց» իհարկե կա..))).. Ինչպես օրինակ՝ Եվրոպական դիտորդները 2013-ի նախագահական ընտրությունները բնութագրեցին «մի քայլ առաջ՝ ժողովրդավարության ճանապարհին» ..))).. իրոք, դժվար է չհամաձայնվելը, որ առանց զոհերի՝ կեղծված ընտրությունները «մի քայլ առաջ…» է, 10 զոհով կեղծված ընտրություններից..)))..
      Ձեր մոտ էլ կա «առաջընթաց» …
      Ճիշտ էդքան…)))…

  4. ՄԱՐԴ says:

    Կարծրատիպերը ստեղծվում են այն ժամանակ երբ մեծամասնությունը այդպես է մտածում.
    Հետեվաբար նրանք փոփոխման ենթակա են.
    Երկրորդ կարծրատիպի վերացման պատճառն,այն է որ 80 ական թվականների «երեվանցիների» 80 տոկոսը հիմա Հայաստանում չի ապրում. Իսկ նոր երեվանցիները իսկի չգիտեն թե ինչ է ախպար բառը.
    Իսկ թե որքան «ախպարներ» են պիտակվել « ժլատ, քաղքենի, կեղծավոր » Ստալինիան կլաուզնիկների կողմից եվ ուղարկվել Սիբիր , դա միայն «ախպարները» գիտեն.
    Այո «ախպար» բժիշկները հայաստանում տեղ չունեին եվ Սիբիրում էին հիվանդներին բուժում.

    • Hayk says:

      Երևանցիների 80% բացակայությունն, իրոք, մեծ, շատ մեծ բացասական ազդեցություն ունեցավ: Մնում է հուսալ, որ կձևավորվի «նոր երևանցիների» սերունդ, որը նման կլինի նախկինին: Ինչ վերաբերում է ախպար, սիրիահայ, ղարաբաղցի,,,,,,,,-նրանք բոլորը մեր լիիրավ հայրենակիցներն են, և ես չէի ասի, թե նրանց վատ են վերաբերել երբևէ:Ի վերջո, բոլոր երկրներում էլ ասում են էդ պիտակները՛ ըստ իրենց ծննդավայրի, դա նորմալ է և վիրավորական չէ: Հայաստանում բոլոր հայերն էլ իրենց ազատ ու ապահով են զգում, ինչպես նաև մնացած մյուս ազգերը, ովքեր մեր երկրում են ապրում:

      • Տիգրան says:

        այսինքն` վերաբերվողը դու ես, գնահատակ, տոն տվողը դու ես, դու ես ասողը, թե ովքեր են մեր հայրենակիցները եւ ովքեր` ոչ, ովքեր` լիիրավ, եւ ովքեր` ոչ այնքան…կարծրատիպի հիմքը հենց այսպես էլ դրվում ա..

  5. Ruben says:

    Կարելի է իրականությնաը մոտենալ եւ այսպես՝ բոլոր հարուստները (Հայաստանում) գող են, բայց կան բացառություններ:
    Կարծրատիպը ճիշտ է, որ “”հայկական” հեղափոխական ֆեդերացիա “Դաշնակցություն”” կոչված ոչ ազգային կազմակերպությունը (նկատի ունեմ բոլոր ժամանակների ղեկավարությանը) ազգադավ է:
    Եւս մեկ կարծրատիպ`Աղասի Խանջյանը ազգին նվիրված Հայ ու մեծ վանեցի ախպար (եղբայր) էր, ում ղեկավարության տարիներին ստեղծվեցին Երևանի պոլիտեխնիկական, անասնաբուժական-անասնաբուծական, մանկավարժական, բժշկական ինստիտուտները:

  6. ՄԱՐԴ says:

    Կարծրատիպեր լինում են 2 տեսակ. «Բնական» – անձնական փորձից բնականորեն ձեվավորված» եվ «արհեստական» – ուրիշի կողմից արհեստական կազմավորած եվ մեզ հրամցրված որոշակի շահեր հետապնդող կարծրատիպ.
    Այս վեջինս ավելի հաճախ է հանդիպում եվ շատ անգամներ ավելի վտանգավոր է.

  7. Արմեն says:

    Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԻ ու իմ կարծրատիպերը անհամատեղելի են, նրան ես ճանաչեցի այսօր:
    Այսքանից հետո իր համար ամենակրևորը, որ ինքը ունի ձայնագրությունը հարցազրույցի:

  8. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանում շատ մարդիկ կարծրատիպը (նաև տաբուն) շփոթում են ադաթի հետ: Կարծրատիպը/տաբուն միշտ (կամ մեծիմասամբ) քայքայող-բացասական է հասարակության համար,իսկ ադաթը կարող է դրական լինել: Օրինակ. կարծրատիպ՝Հայաստանում հաշմանդամ երեխաներ ունենալուց ամաչելը. ադաթ՝ ընտանիքիդ (ուստի նաև հաշմանդամ երեխայիդ) նվիրվածությունը:

    • Արմեն says:

      Ամստերդամի պրն., Հայաստանում մարդիկ չեն ամաչում եթե երեխան հաշմանդամ է, նրանք տխրում են ու փորձում են բուժել ու փայփայել իրենց մեծացող բալիկներին:
      Հանուն բառի կամ երևույթի բացատրության մի աղավաղեք իրականությունը Հայաստանյան, դա ձեր իրավունքը չէ:

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Արմեն Հայաստանից, ինչքան հասկանում եմ հաճախ այցելում եք Գյումրվա եվ Նոր Խարբերդի ֆիզիկապես եվ մտավոր անկարող անդամալույծ երեխաների մանկատները եվ Ձեր խնամքով գուրգուրում եվ խնամք եք տանում նրանց համար, գովելի է…այնուամենայնիվ ինչքան ինձ հայտնի է բավական թվով երեխաների ծնողներ երբեք չեն հիշում իրենց երեխաներին եվ չեն այցելում…Պիտի խոստովանեմ Հայաստանում ապրած տարիներիս համարյա չեմ հանդիպել նման երեխաների, միայն իմ դասընկերոջ եղբայրը ֆիզիկական եվ մտավոր դեֆորմացիա ուներ եվ հիշում եմ մեր «դաժան» հայրենակիցները ծիծաղում էին նրա վրա եվ «կապիկասորթ» կոչում…: Այսօր…«Լոսում» աշխատում եմ նման երեխաների հետ, եվ պիտի ասեմ որ չնայած կառավարության անհամեմատելի խնամքի եվ ծնողներին տրամադրվող նյութական օգնության պայմաններում շատ ծնողներ նախընտրում են դուրս չհանել իրենց երեխաներին… Իհարկե հայերին «օտարների» հետ չես համեմատի բայց…Ես մասամբ ծանոթ եմ ինչ կարիքի մեջ են մեր մանկատները Հայաստանում, նույնիսկ առողջ երեխաների մանկատները…: Չեմ կարծում որ Ձեր «հայրենասիրական» կեցվածքը Ամստերդամցի հայի նկատմամբ այդքան պատեհ առիիթով է…Այդ երեխաները մեր բոլորինն էն եվ այն որ մենք Հայրենիքից հեռանացել ենք մեզ այդ պատասխանատվությունից չի ազատում…

      • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

        Հայկական մամուլում բազմաթիվ հոդվածներ են տպվել,որտեղ (հատկապես գյուղական միջավայրերում) ծնողները տանը թաքցրել են հաշմանդամ երեխաներին ու նույնիսկ դպրոց չեն ուղղարկել:

    • Ruben says:

      Կային ադաթով ապրելու ժամանակներ, երբ քահանան մոլլայի հետ ընդհանուր հայտարարի էին գալիս անձնական շահերի հարցում (ի վնաս ժողովրդի): Մահմեդականները Ադաթը փոխարինեցին Շարիաթով, իսկ քահանան կտրեց պորտը:

  9. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ եվ հայրենակիցներ, կներեք վերեվում բերված խիստ խոսքերիս համար…այստեղ գալիս ենք մտքեր փոխանակելու , այլ ոչ թե իրար «մեղադրելու»… «հաղթելու» …ես տարիքով մեծ եմ եվ երեվի ավելի շրջահայաց պիտի լինեմ…իհարկե «ախպար» «տեղացի» «ղարաբաղցի»…այս բոլորը հիմարություն է մեր մի բուռ մնացած ժողովրդի մեջ …մեզ հարկավոր է համախմբվել այն կարեվոր խնդիրների շուրջ որ ծառացել է մեր Հայրենիքի հայրենի ժողովրդի առջեվ այս դժվար միջազգաին իրավիճակներում…Հարկավոր է մոռանալ էդ բոլոր «կարծրատիպերը» եվ քաջություն ունենալ իրար զիջել եվ լեզու գտնել …

  10. khachatur says:

    Հարգելի պրն Աբրահամյան:
    Վերջին տարիները՝ Շանթում հայտնվելուց հետո, դուք էլ նոր կարծրատիպ եք Ձեռք բերել – շարժվել երկակի ստանդարդներով, ինչպես ձեր սիրելի դաշնակները ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԸԼԼԱԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՔԱՐՈԶԵՔ….
    Մի բան էլ նկատեցի. Էդ որ դաշնակների կարծրատիպոտ գաղափարախոսությանը առ այսօր մնաց Ձեր համար խորթ, դա հասկացա ու հարգեցի, բայց որ ներկայիս դաշնակները ամնապնդում են Հայաստանը, դա չհասկացա…. Միգուցէ լուսավորե՞ք մեզ – էդ ո՞ր տեղեկատվության շնորհիվ

  11. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ամբողջ խնդիրն այն է, որ ես այդքան սկզբունքային, գրագետ եւ զարգացած չեմ, որքան իմ ընթերցողները:

    • Կարապետ says:

      Պարոն Աբրահամյան, Դուք վստա՞հ եք․ որ նրանք Ձեր ընթերցողներն են։
      Ըստ մեկնաբանությունների մեծ մասի, որոնց հեղինակները հիմնակում 5-6 հոգի են, ունեն միայն ինքնարտահայտման և ինքնահաստատման խնդիր։
      Այնպիսի տպավորություն է, որ որոշ ֆրանսիական սրճարաններում սուրճ խմողներին նույնիսկ իրենց տանը (եթե այդպիսին կա փախստականների ճամբարում) լսող և բանատեղ դնող չկա, ուստի մնում է գրել մեկնաբանություններ ամեն հնարավոր տեղ, և գոնե այդպես բավարարել մարդ զգալու բնական կարիքը։

    • Արսեն says:

      Սկզբունքաին, գրագետ, զարգացած լինելը հարցի մի կողմն է։ Գեբելսը նույնպես զարգացած, գրագետ և բացառիկ սկզբունքային մարդ էր։ Կարևորը ինչ կյանքի ճանապարհ եք անցել, ինչ միջավայրում, որոնք ձևավորել են ձեր սկզբունքները։
      Սկզբունքները նույնպես ճիշտ կամ սխալ չեն լինում՝ կախված է նպատակից։
      Որն է ձեր նպատակը? Եթե Անկախ, դեմոկրատական, սոցիալական, իրավական, դինամիկ զարգացող երկիրն է՝ ձեր սկզբունքներով տեղ չես հասնի։
      Այդ տեսակետից «գերադասելի» է «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը։ Մարդը իրա առաջ նպատակ է դրել Երկիրը տանել դեպի խավար և բռնություն, շատ ճիշտ քայլերով, մեթոդիկ, սկզբունքային՝ հենց այդտեղ էլ տանում է..)))..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031