Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության բանաձևը դրվելու է քվեարկության

Հունիս 13,2014 16:02

Երեկ, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հայտարարեց, որ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության 4347 բանաձևի լսումները և քվեարկությունը նախատեսվում է հունիսի 18-ին` չորեքշաբթի,-հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումարը): Ավելի վաղ այս շաբաթ, Ջիմ Քոստան, Դեյվիդ Սիսիլինը և Ադամ Շիֆը աջակցեցին 4347 բանաձևին, ինչով ավելի հավանական դարձրեցին այն, որՆերկայացուցիչների պալատը կվավերացնի այս կարևոր միջազգային կրոնական ազատության վերաբերյալ օրինագիծը:

2011թ. դեկտեմբերի 13-ին նմանատիպ բանաձև (306 բանաձևը) ընդունվեց Ներկայացուցիչների Պալատի կողմից: Այս նոր քայլը, այնուամենայնիվ, ավելի խորքային է, քան 2011թ.-ին ընդունվածը, քանի որ այն «պահանջում է ԱՄՆ պետքարտուղարությունից տրամադրել ամենամյա զեկույց Կոնգրեսին, թե ԱՄՆ կառավարությունն ինչ ջանքեր է գործադրել ուսումնասիրելու ու ապահովելու Թուրքիայի Հանրապետությունում ու հյուսիսային Կիպրոսում թուրքական բանակի կողմից բռնազավթված տարածքներում գողացված, բռնագրավված կամ այլ կերպ յուրացված քրիստոնեական ունեցվածքի վերադարձի, պաշտպանության վերականգման հարցում»:

Մի քանի ամիս առաջ, Հայ ազգային ինստիտուտը (ՀԱԻ` Armenian National Institute (ANI)), Ամերիկայում Հայոց Ցեղասպանության թանգարանի (AGMA) և Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հետ համատեղ` համագործակցելով Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի, Երևանում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի ազգային արխիվի հետ, ներկայացրեցին մի կարևոր ցուցահանդես, որը բաղկացած է ավելի քան 150 պատմական լուսանկարներով 20 վահանակներից, որոնք փաստում են հայոց եկեղեցու կարևորությունը Հայոց Ցեղասպանության ժամանակ:

«Առաջին փախուստը և վերջին պաշտպանությունը. Հայոց եկեղեցին, Էջմիածին, և Հայոց Ցեղասպանությունը» վերնագրով ցուցահանդեսը մեկնաբանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարևորությունը Հայոց Ցեղասպանության ժամանակ: Այն նաև քննում է հոգևորականների կողմից կատարած էական առաջնորդական դերը Հայոց Ցեղասպանության ժամանակ, հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Ե Սուրենյանցի կարևոր միջամտությունը, երբ նա տեղեկացրեց աշխարհի առաջնորդներին կոտորածների մասին՝ տրամադրելով վերահաս ցեղասպանության առաջին «վաղ ահազանգը»:
Որպես իր բազմաթիվ բացահայտումների մաս` 4347 բանաձևում ասվում է, որ. «Թուրքիայի Հանրապետությունում և Կիպրոսի գրավված տարածքներում քրիստոնեական եկեղեցիներին ու համայնքներին շարունակում են կանխարգելել լիարժեք կերպով հետևել իրենց հավատքին և նրանք հանդիպում են լուրջ խոչընդոտների` վերահաստատելու լիարժեք օրինական, վարչական և գործառնական վերահսկողություն գողացված, ունեզրկված, բռնագրավված կամ այլ կերպ յուրացված եկեղեցիների և այլ կրոնական ունեցվածքների ու վայրերի վրա: Շատ դեպքերում իրավասու քրիստոնյա եկեղեցական իշխանություններին, ներառյալ` համապատասխան Սուրբ աթոռներին, որոնք տեղակայված են Թուրքիայից և Թուրքիայի կողմից գրավված տարածքներից դուրս, խոչընդոտել են պաշտպանել, վերանորոգել կամ այլ կերպ հոգ տանել իրենց վաղեմի հայրենիքի սուրբ վայրերը, քանի որ այդ սեփականությունները ոչնչացվել են, ունեզրկվել, փոխակերպվել են մզկիթների, պահեստների կամ թանգարանների, կամ միտումնավոր անտեսվել են»:

Ամերիկայի Հայկական Համագումարը մեծապես աջակցում է Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության 4347 բանաձևի արագ ընդունմանը և կոչ է անում Կոնգրեսի բոլոր անդամներին կանգնել նրանց կողքին, ովքեր փորձում են պաշտպանել կրոնական ազատությունը,- հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Թուրքիայում քրիստոնեական ժառանգության շարունակական ոչնչացումը Թուրքիայի պետության` Հայոց ցեղասպանության ժխտման բազմաթիվ հետևանքներից մեկի վառ հիշեցումն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30