Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են». սրտաբան

Հոկտեմբեր 10,2014 15:44

Սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար սրտաբան Մարինե Օրդյանը՝ նշելով, որ հիվանդությունը հիմնականում գլուխ է բարձրացնում աշնանը եւ գարնանը: Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է այս շրջանում մթնոլորտային ճնշման տատանումների, անկայուն եղանակի, օդում թթվածնի քանակի պակասեցման հետ։

Օրդյանը նկատեց, որ Հայաստանում ավելի հաճախ ծխամոլությունն է պատճառ դառնում սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Նա նշեց նաև, որ լուրջ խնդիր է ալկոհոլի չարաշահումը, նստակյաց կյանքը, նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությունը, նաև՝ սխալ սնունդը: Բանախոսը խորհուրդ տվեց սննդակարգից հանել կծու, յուղոտ կերակուրները. «Նախընտրելի է դյուրամարս սնունդ, մեծ քանակությամբ բանջարեղեն»:

Ըստ մասնագետի ՝ սրտանոթային հիվանդության հիմնական նախանշաններն են՝ գանգատներ սրտի շրջանում, ճնշման տատանումներ, շնչարգելություն: «Եթե տուժողի մոտ նկատել եք ինֆարկտի նշաններ, ապա օգնեք նրան հարմար դիրք ընդունել, գերադասելի է պառկեցնել նրան։ Ոչինչ մի տվեք խմելու կամ ուտելու։ Անհապաղ կանչեք շտապօգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկներին նկարագրեք ախտանիշները»,-ասաց բժշկը՝ ավելացնելով, որ հայերը դիմում են բժշկի այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին:

Սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար մասնագետը խորհուրդ տվեց շատ զբոսնել, խուսափել ավելորդ սթրեսներից, անհրաժեշտության դեպքում նյարդային համակարգը հանգստացնող խոտաբույսերի թուրմեր ընդունել, ինչպես նաեւ ժամանակ առ ժամանակ կանխարգելիչ ստուգում անցնել:

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031