Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի պատասխանը Անգելա Մերկելին

Հունվար 27,2015 15:17

«Ղարաբաղյան հարցի լուծումը տեսնում ենք Մինսկի խմբի շրջանակներում, և սատարում ենք այն երկրներին, որոնք զբաղվում են հարցով: Թե ինչպիսի փոփոխություն կլինի՝ մեր խնդիրը չէ: Իրենց գործողությունները որքան էլ վերջին շրջանում գտնվեն քննադատության տիրույթում, այնուամենայնիվ նրանց գործողությունների շնորհիվ երկար տարիներ պատերազմ չկա»,-այսօր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, որ իր երկիրը պատրաստ է համալրել Մինսկի խումբը՝ փոխարինելով Ֆրանսիային, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գերմանիայում թուրքական լոբբին բավական ազդեցիկ է:

Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանն ընդհանրապես, նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները անելիք ունեն հետաքննական մեխանիզմների ձեւավորման գործում, որոնք հնարավորություն կտան հստակ որոշել, թե հայ-ադրբեջանական շփման գծում, որ կողմն է խախտում իրականացնում. «Հետաքննական մեխանիզմների շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե որ կողմն է խախտում իրականացրել, ինչպիսի վերաբերմունք է պետք, որպեսզի դատապարտվի այն կողմը, որը խախտումն իրականացրել է: Եթե դա չկա, հորդորը երկու կողմերին է, ապա հակառակորդի կողմից իրականացվող ոտնձգությունների զսպման մեխանիզմն այսօր միայն հայկական զինուժի հստակ գործողություններն են»: Նա նշեց, որ խաղաղության պահպանման նախապայմանը վստահության մեխանիզմերի ձևավորումն է, որը առաջին հերթին պետք է արտահայտվի առաջին գծում հրադադարի պայմանագրի կատարմամբ՝ կրակոցների դադարեցում, դիպուկահարներին հետ քաշել, զերծ մնալ դիվերսիոն գործողություններից:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չի արձագանքում Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքերին: Նախարար Սեյրան Օհանյանը հակադարձեց՝ Հայկական բանակը կարողանում է պաշտպանել Հայաստանի սահմանները: «Դուք տեսնում եք, որ հակառակորդի քանակական առավելությունները մեր վրա չեն ազդում, որովհետև որակական առումով և մարտական ոգով մենք ավելի բարձր դիրքերի վրա ենք: Մենք մեր առջև դրված խնդիրները լիարժեք կարողանում ենք իրականացնել»,- ասաց նախարարը:

Իսկ ՀԱՊԿ-ի միջամտության մասով էլ հավելեց. «Ձևավորվել է համապատասխան ալգորիթմ, որի համաձայն՝ այդ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն և կառավարությունում, և անվտանգության խորհրդում, և իրադրության գնահատման արդյունքում անվտանգության խորհուրդը պետք է խորհուրդ տա ՀՀ ղեկավարությանը՝ դիմել, թե չդիմել ՀԱՊԿ-ի ղեկավարությանը՝ գործող իրավական նորմերի շրջանակներում: Չեմ կարծում, թե այս վերջին տարիներին, մանավանդ, որ հայկական բանակն ապացուցել է, որ անընդհատ կատարելագործվող ու զարգացող զինուժ է, չեմ կարծում, թե լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել, որ դիմենք ՀԱՊԿ-ին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նրանցից ոչ մեկին չի հետաքրքրում,թէ ով է առաջինը կրակում:Նրանց հետաքրքրում է,որ կրակոցներ պարբերեբար լինեն և հիմքեր ստեղծվեն տարածաշրջանում իրենց ներկայությանը:Թե չե որ կողմից զոհեր կլինեն,քանի հոգի,դրանք երկրորդական են:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031