Փետրվարի 11-ին Ֆեյսբուքը պաշտոնապես վավերացրել էր ԼՂՀ կառավարության էջը՝ նրան տրամադրելով էջի պաշտոնական կարգավիճակը հաստատող կապույտ նշանը, իսկ այսօր պարզվեց, որ Ֆեյսբուքը հեռացրել է այդ նշանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը պաշտոնական նամակով դիմել է Ֆեյսբուքին նշանը հեռացնելու համար: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ օգտատերերի բողոքի արդյունքում դա եղած լինի, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դժվար թե: Այդպիսի բողոքների դեպքում էջը կփակեին, ոչ թե նշանը կհեռացնեին»:
Պատասխանելով պաշտոնական նամակի հնարավորության մասին մեր հարցին՝ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը պատասխանեց. «Հաշվի առնելով ադրբեջանական գործելաոճը, և հատկապես Արցախի հարցերում ընդգծված ագրեսիվությունը՝ չեմ բացառում, որ պաշտոնական նամակով դիմած լինեն, սակայն տեղեկություններ դեռևս չունեմ դրա վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ


















































