Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիևը՝ Մասուդ Փեզեշքիանին․ «Մենք կշարունակենք միմյանց կողքին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին ժամանակներում»

Ապրիլ 04,2026 12:10 Share

«Ազատություն»– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից Ադրբեջանին ուղղված երախտագիտության խոսքերին ի պատասխան ասել է. «Մեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց, և մենք կշարունակենք միմյանց կողքին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին ժամանակներում»,- ադրբեջանական APA-ի փոխանցմամբ այս մասին սոցցանցերում գրել է Ալիևը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհակալություն հայտնել պետության ղեկավարին Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։

Փեզեշքիանը նախօրեին X-ում արված գրառմամբ խոսելով Ալիևի հետ հեռախոսազրույցից, նշել է. «Ես գնահատում եմ Ադրբեջանի կառավարության և ժողովրդի համակրանքն ու աջակցությունը։ Բարեկամական և եղբայրական ժողովուրդները դժվարին ժամանակներում գտնում են միմյանց, և որքան խորն են քաղաքակրթական արմատները, այնքան ավելի ամուր է այդ կապը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930