Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվում է հնարավորը՝ գազի սակագինը չբարձրացնելու համար». «168 ժամ»

Փետրվար 19,2015 12:21

Հարցազրույց «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ- գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ

 – Տարեվերջին, կապված փոխարժեքի շուկայում տեղի ունեցող գործընթացների հետ, Ընկերության կողմից նշվեց, որ վնասներ է կրում, և Դուք դրան անդրադարձաք։ Ձեր հետագա քայլերն այս ուղղությամբ։

– Բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416,56 դրամ/դոլար փոխարժեքը։ Կարելի է ասել, որ անցյալ տարվա կտրվածքով այն որոշակիորեն հավասարակշված էր։ Ներկայիս փոխարժեքն արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից և մտահոգության տեղիք տալիս է։ Մեր մասնագետների կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում, վերլուծություններ են կատարվում զարգացումների հնարավոր սցենարների դեպքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ։ Վերլուծությունների հիման վրա Ընկերությունն ինչ եզրակացության էլ հանգի հետագա քայլերի հետ կապված՝ հանրությունը պատշաճ ձևով կիրազեկվի։ Ամեն դեպքում, որպեսզի ենթատեքստ չփնտրվի, շտապեմ տեղեկացնել, որ արվում է հնարավորը՝ սակագինը չբարձրացնելու համար։

– Կարծիքներ են հնչում, որ ներկրված ռուսական գազի դիմաց վճարումները դոլարի փոխարեն ռուբլով իրականացնելու դեպքում շատ ավելի շահեկան կարող է լինել։ Ձեր դիրքորոշումն այս հարցում։

– Հայաստան ներկրվող գազի հետ կապված պայմանները սահմանված են միջկառավարական համաձայնագրով, ըստ որի՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար, կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև պայմանագրերում ամրագրվում է ԱՍՆ դոլարով։ Իմ տեղեկություններով, «Գազպրոմը» Ռուսաստանից դուրս ռուբլով կնքված որևէ պայմանագիր չունի։

Ես ծանոթ եմ վերլուծությունների, որտեղ ներկայացվում է, որ Հայաստանում առկա են ռուսական ռուբլու բավարար մուտքեր՝ ներկրված գազի վճարումները ռուբլով իրականացնելու համար։ Մյուս կողմից՝ առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ։          Մասնավորապես, դրամ/ռուբլի փոխարժեքը Հայաստանում ձևավորվում է դոլարով միջնորդավորված, ինչը լրացուցիչ արժութային ռիսկեր է ստեղծում՝ և այլն։ Եթե տեսականորեն ընդունենք, ապա կարճաժամկետ կտրվածքում գուցե ինչ-որ տեղ դրական արդյունք տա, բայց երկարաժամկետ գործունեության տեսակետից հնարավոր է՝ նաև խնդիրներ առաջանան։ Իմ կարծիքով՝ հարցը մակրոտնտեսական մակարդակում պետք է դիտարկել՝ շահեկա՞ն է, թե՞ ոչ։

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728