Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն Աստանայում չէ (Տեսանյութ) 

Մարտ 10,2015 13:11

Մարտի 12-13-ը Աստանա կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանդիպելու համար։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։ «Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պլանավորվում է Պուտին-Նազարբաեւ երկկողմ հանդիպումը։

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն Աստանայում չէ, այսօր «Նյութ» մամուլի ակումբում նման հարց ուղղվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին:

«Եթե հանդիպումը ԵՏՄ-ի շրջանակներում է, առանց Հայաստանի չի կարող որեւէ հանդիպում լինել»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031