Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում

Սեպտեմբեր 24,2026 17:07 Share

Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում,

մանսավորապես` Ալեք Մանուկյան 7 հասցեից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից մինչև Ալեք Մանուկյան 6/5 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:

Միաժամանակ Ալեք Մանուկյան փողոց – Սայաթ Նովայի պողոտա խաչմերուկում կկատարվեն լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի ժամանակավոր փոփոխություններ, որոնց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել