Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից

Սեպտեմբեր 24,2026 13:54 Share

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ) և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ): Վերջինս Եվրոպայի մեծահասակների առաջնություններում իր առաջին մեդալն է նվաճել:

Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված էին նաև Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+ 90 կգ)։

Կանանց հավաքականի կազմում ռինգ են դուրս եկել նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ) և Լուսյա Ավետիսյանը (54 կգ)։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել